Yerevan, 26.June.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՕԳՈՍՏՈՍԻ).Խոշորագույն շախմատային մրցաշար, աննախադեպ հրաբուխ, հրդեհ քիմգործարանում

SOCIETY

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1885- ծնվել է դերասանուհի Եկատերինա Դուրյան-Արմենյանը:

1906 – ծնվել է հայ խորհրդային պտղաբույծ Ասատուր Մարգարյանը:

1936 – ծնվել է ճարտարապետ Գրիգոր Գրիգորյանը:

1939 –ծնվել է գրող, բանաստեղծ, թարգմանիչ Արտաշես Յավրյանը։

1945 – ծնվել է ֆուտբոլային դարպասապահ Ալ յոշա Աբրահամյանը։

1978 – վախճանվել է գրականագետ Սողոմոն Սողոմոնյանը:

1982– ծնվել է ընդհանուր մենամարտերի ամերիկահայ մարզիկ Կարո Փարիզյանը։

2000 – վախճանվել է բժիշկ, հոգեբույժ և առողջապահության կազմակերպիչ Հրաչիկ Փանոյանը։

2006- սկսվել է ավանդների փոխհատուցման վճարումները 70-ն անց միայնակ կենսաթոշակառուների համար, որոնք ընդգրկված են ընտանեկան նպաստների ցուցակում:

2009- Սևանա լճի ափին հայկական և վրացական խմբերի մասնակցությամբ անցկացվել է «Երաժիշտները հանուն խաղաղության» խորագրով ռոք երաժշտության փառատոն։

2010 – վախճանվել է հայ մոդեռնիստ արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ Վարուժան Նալբանդյանը:

2017- յոթ տարի պարապուրդի մատնված «Նաիրիտ» քիմիական գործարանի տարածքում բռնկվել է հրդեհ, որը օրվա երկրորդ կեսից հետո մեկուսացվել է: Վիրավորներ և զոհեր չեն եղել: Ըստ մասնագետների, հրդեհի վայրում այրվել է էթինոլ նյութը:

ԱՇԽԱՐՀ

430– վախճանվել է փիլիսոփա և աստվածաբան, լատինական հայրաբանության կարկառուն ներկայացուցիչ, կաթոլիկ եկեղեցու հայր Օգոստինոս Երանելին:

475 –հռոմեացի գեներալ Ֆլավիյ Օրեստը զավթել է իշխանությունը Արևմտյան Հռոմեական Կայսրության մայրաքաղաք Ռավենայում՝ ստիպելով կայսր Հուլիոս Նեպոտին փախչել:

1189- Երրորդ խաչակրաց արշավանքի ընթացքում խաչակիրները Գի դե Լուզինյանի ղեկավարությամբ պաշարել են Ակրա քաղաքը:

1521- օսմանյան թուրքերի զորքը գրավել է Բելգրադը:

1565– հիմնադրվել է ԱՄՆ-ի առաջին քաղաք Սենտ Օգուստինը՝ Ֆլորիդա նահանգի Սենտ Ջոնս շրջանի շրջկենտրոնը։

1733– Նեապոլում կայացել է Ջովաննի Բատիստա Պերգոլեզիի «Սպասուհին և տիրուհի» օպերայի պրիմերան։

1789 - Ուիլիամ Հերշելը հայտնաբերել է Սատուրնի Էնկելադուս արբանյակը:

1790– Ռուս-թուրքական պատերազմի ընթացքում Սև ծովում տեղի ունեցած մարտում ռուսական նավատորմը հաղթել է օսմանյան ուժերին:

1851- սկսվել է երկաթուղային հաղորդակցությունը Սանկտ Պետերբուրգի և Մոսկվայի միջև:

1859 - Հյուսիսափայլի լույսն այնքան ուժեղ է դարձել, որ այն տեսանելի է եղել ԱՄՆ-ում, Եվրոպայի որոշ տարածքներում և անգամ Ճապոնիայում:

1883– ժայթքել է ինդոնեզիական Կրակատաու հրաբուխը, ինչի հետևանքով կղզին ծածկվել է մոտ 30 մ հաստությամբ լավայով։

1910 - Չեռնոգորիան հայտարարում է Օսմանյան Կայսրությունից իր լիակատար անկախության մասին:

1916 - Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Գերմանիան պատերազմ է հայտարարել Ռումինիային, իսկ Իտալիան՝ Գերմանիային:

1920 –կայացել է համառուսաստանյան մարդահամար:

1924 - Վրաստանում հաստատված խորհրդային իշխանության դեմ սկսվել է ապստամբություն, որը ձախողվել է:

1937– ստեղծվել է «Տոյոտա» ընկերությունը։

1938 – անգլիական Նոթթինգեմ քաղաքում կայացել է խոշորագույն շախմատային մրցաշար, որին աշխարհի հզորագույն շախմատիստների շարքում մասնակցել են 4 չեմպիոններ՝ Կապաբլանկա, Լասկեր, Ալ յոխին և Էյվե: Կապաբլանկայի հետ մրցաշարի հաղթող է ճանաչվել երիտասարդ շախմատիստ Բոտվիննիկը:

1963-Մարտին Լյութեր Կինգը Լինկոլնի հուշարձանի մոտ ասել է իր հանրահայտ ճառը՝ «Ես երազանք ունեմ…»:

1976 –ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգում առաջին անգամ սինթեզել են արհեստական գեն:

1990 - Իրաքը հայտարարում է Քուվեյթը որպես իր նոր նահանգ:

1991 - Միխայիլ Գորբաչովը հրաժարական է տվել ԽՍՀՄ կոմունիստական կուսակցության առաջնորդի իր պաշտոնից:

1994 – 290 տարվա օգտագործումից հետո Ռուսաստանում շրջանառությունից հանվել են կոպեկները:

2004– Սինգապուրում սկսվել է նամականիշերի համաշխարհային առաջին առաջնությունը։ 

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris