Հայփոստի տեսակավորման նոր տեղամաս Արտաշատ քաղաքում. Արարատի մարզում կտեսակավորվի շուրջ 60.000 առաքանի
SOCIETY«Հայփոստ» ընկերությունը շարունակում է մարզերում փոստային կապի ենթակառուցվածքների համաչափ զարգացման նոր ծրագիրը, որի շրջանակներում Արարատի մարզի մարզկենտրոն Արտաշատ քաղաքում բացվել է փոստի տեսակավորման տեղամաս, որը կսպասարկի Արարատի մարզն ամբողջությամբ:
Ամեն ամիս Հայփոստի միջոցով Արարատի մարզում իրականացվում է շուրջ 60 000 առաքանու սպասարկում: Նախկինում մարզի մի փոստային բաժանմունքից առաքանի մյուս ծառայություն ուղարկելու համար Արարատի մարզից այն ուղարկվում էր Երևանի տեսակավորման տեղամաս, այնուհետև հետ տեղափոխվում Արարատի մարզ: Այսուհետ Արարատի մարզի փոստային առաքանիները միանգամից ուղղորդվելու են Արտաշատի տեսակավորման տեղամաս, որտեղից կարճ ժամանակահատվածում կառաքվեն մարզի ցանկացած փոստային բաժանմունք՝ զգալիորեն արագացնելով փոստային առաքանին քաղաքացուն հասցնելու գործընթացը:
Արտաշատ քաղաքի Հայփոստի նոր տեսակավորման կենտրոնի շնորհիվ հնարավոր կլինի խուսափել ժամանակի և լոգիստիկ ռեսուրսների հավելյալ ծախսերից:
Երկարացվել են Արտաշատ քաղաքի թիվ 01 փոստային բաժանմունքի աշխատաժամերը՝ երկուշաբթիից-ուրբաթ՝ ժամը 09:00-20:00, իսկ շաբաթ օրը՝ 09:00-18:00: Հրատապ առաքանիների դեպքում Արարատի մարզի բնակիչները կարող են օգտվել Հայփոստի Արտաշատ քաղաքի թիվ 01 բաժանմունքի ծառայություններից, քանի որ Երևան քաղաքի հետ վերջինիս փոստային առաքանիների փոխանակումը սկսել է իրականցվել օրվա մեջ 2 անգամ:
Հիշեցնենք, որ «Հայփոստ» ընկերության մարզերում փոստային կապի ենթակառուցվածքների համաչափ զարգացման նոր ծրագրի շրջանակներում նմանատիպ առաջին տեսակավորման կենտրոն բացվել է Արագածոտնի Աշտարակ մարզկենտրոնում. գործընթացը կշարունակվի նաև Հայաստանի մյուս մարզերում ևս:
1
Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall
2
IDBank Announces the Launch of the IDDistributor Financial Tool
3
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project
4
The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the Stat...
5
Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia



