Yerevan, 11.August.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՕԳՈՍՏՈՍԻ). Պետական աշխատողներին արգելվել է կաշառք վերցնել

SOCIETY

ՏՈՆԵՐ

Մոլդովա՝ Անկախության օր, Իրան՝ Դեղագործի օր, Ռուսաստան՝ Ռուսական կինոյի օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1828– ռուսական զորքերը Օսմանյան Կայսրությունից նվաճել են Ախալցխայի բերդը։

1875 –ծնվել է Հայաստանի Առաջին հանրապետության զորավար, նշանավոր հայդուկ, Անդրանիկի անձնական քարտուղար և զինակից, զորավար Մախլուտոն։

1956 – ծնվել է հայազգի ռուսաստանյան դիրիժոր Կոնստանտին Օրբել յան կրտսերը:

1974- վախճանվել է նկարիչ Եփրեմ Սավայանը: 1

975-վախճանվել է պետական և կուսակցական գործիչ Պարգև Ղազարյանը:

1982- հայ վրիժառուները Կանադայի Օտտավա քաղաքում սպանել են թուրք ռազմական դիվանագետ Աթիլա Ալթըքաթին:

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Ղազախստանի հետ։

1994- վախճանվել է քանդակագործ Դերենիկ Դանիել յանը:

1997-Հայաստանը ստորագրել է բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագիր Ռուսաստանի հետ։

2007– վախճանվել է ամերիկահայ նկարիչ, գորգագետ, գորգարվեստի ուղղության հիմնադիր Մարկոս Գրիգորյանը։

2008- սկսվել են Գյումրի - Կարս երկաթգծի 12 կիլոմետրանոց հատվածի վերանորոգման աշխատանքները` կապված սեպտեմբերի 6-ին Երևանում կայանալիք Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպման հետ:

2009-Մինաս Ավետիսյանի լավագույն որմնանկարներից մեկը՝ 1973 թվականին ստեղծված «Թորոս Ռոսլինը», մշակույթի նախարարության նախաձեռնությամբ վերականգնվել է և վերջնականապես հանգրվանել Ջաջուռում գտնվող Մինաս Ավետիսյանի տուն-թանգարանում։

2018-Բնապահպանների և «Լիդիան Արմենիայի» ներկայացուցիչների միջև բախում է տեղի ունեցել հանքի մատույցներում:

ԱՇԽԱՐՀ

մ.թ.ա.49- Կեսարի կողմից Իսպանիայի պաշարման արդյունքում Իլերդոյում (ժամանակակից Լերիդա) պոմպեացիները կապիտուլացիայի են ենթարկվել:

1576– վախճանվել է Իտալիայի 16-րդ դարի վենետիկյան դպրոցի վաղ շրջանի ներկայացուցիչ, իտալական բարձր Վերածննդի գլխավոր ներկայացուցիչներից մեկը՝ նկարիչ Տիցիանը։

1760 –Ռուսաստանում թագուհի Ելիզավետան հրաման է արձակել, համաձայն որի, պետական աշխատողներին արգելվել է կաշառք վերցնել:

1770– ծնվել է գերմանացի փիլիսոփա-իդեալիստ, գերմանական դասական փիլիսոփայության կարկառուն ներկայացուցիչ, օբյեկտիվ իդեալիստական հիմքի վրա դիալեկտիկայի համակարգված տեսության հիմնադիր Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգելը։

1783- Փարիզի երկնքում առաջին թռիչքն է իրականացրել շարլ յերը՝ «ցնդող գազով» լցված աերոստատը:

1813- Դրեզդենյան ճակատամարտում Նապոլեոնը հաղթել է դաշնակցային բանակին:

1855- Լոնդոնում ցուցադրվել է առաջին դաշտային խոհանոցը, որի միջոցով գումարտակի համար կերակուր պատրաստելու համար նախկին 800 կգ փայտի փոխարեն ծախսվում է 21 կգ:

1859-գնդապետ Էդվին Դրեյկը ամերիկյան Տայտատսվիլլա քաղաքի մոտ (Փենսիլվանիա նահանգ) հորատել է առաջին նավթային հորը: Այդ օրը համարվում է ամերիկյան նավթարդյունաբերության ծննդյան օր:

1871– ծնվել է ամերիկյան գրող, հասարակական գործիչ և ամերիկյան քննադատական ռեալիզմի խոշորագույն ներկայացուցիչ Թեոդոր Դրայզերը:

1875-Լուկակ դե Բուաբոդրինը հայտնագործել է Մենդելեևի կանխատեսած գալիում քիմիական էլեմենտը:

1878- ծնվել է ռուս զորահրամանատար, Սպիտակ շարժման առաջնորդներից մեկը՝ Պյոտր Վրանգելը:

1884– ծնվել է վրացի բանաստեղծ Ալեքսանդրե Աբաշելին։

1896– Բրիտանական Կայսրության և Զանզիբարի միջև տեղի է ունեցել աշխարհի ամենակարճ պատերազմը, որը գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում: Այն տևել է 38 րոպե:

1896 – ծնվել է հանրահայտ խորհրդային դերասանուհի Ֆաինա Ռանևսկայան:

1900 –Անգլիայում երթուղի են մտել առաջին միջքաղաքային ավտոբուսները:

1910 – ծնվել է Մայր Թերեզան:

1911 - Մոսկվայում հիմնադրվել է ԲԿՄԱ ֆուտբոլային ակումբը։

1912 – Էդգար Ռեյս Բերրոուզը ամսագրում հրատարակել է Տարզանի արկածների մասին պատմող առաջին պատմվածքը:

1916 - Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Ռումինիան պատերազմ է հայտարարել Ավստրո-Հունգարիային:

1922 - Հույն-թուրքական պատերազմի ընթացքում թուրքերի զորքը գրավել է Էգեյան Աֆյոն-Կարահիսար քաղաքը:

1922 - Մոսկ վ ա յում լույս է տե ս ե լ «Крокодил» հումորային ամսագրի առաջին համարը: 

1946 –ԱՄՆ-ում փորձարկվել է օդաչուի կատապուլտվող բազկաթոռը:

1955 - Մեծ Բրիտանիայում լույս է տեսել Գինեսի ռեկորդների գրքի առաջին օրինակը:

1991 - Մոլդովան հայտարարել է իր անկախությունը Խորհրդային Միությունից:

2000 - Մոսկվայում գտնվող Օստանկինոյի աշտարակում ծագած հրդեհի զոհ է դարձել երեք մարդ:

2008 - 9 բալանոց երկրաշարժ է տեղի ունեցել Բայկալում:

Results of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan