Նարկոլոգիական կլինիկա տեղափոխված քաղաքացիներից 54-ի անալիզի արդյունքները հայտնի են
SOCIETYԲաղրամյան պողոտայից բերման ենթարկված և Նարկոլոգիական կլինիկա տեղափոխված քաղաքացիների հանձնած անալիզների մի մասի արդյունքներն արդեն հայտնի են: Դրանք բոլորը մաքուր են եղել: «Օրգանիզմում ալկահոլի չափաբաժինն ստուգող 54 անալիզի արդյունք արդեն պատրաստ է, որոնց համաձայնˋ բոլորն էլ սթափ են եղել: Դեռևս հայտնի չեն թմրամիջոցների 78 անալիզների պատասխանները, որոնք պատրաստ կլինեն հունիսի 27-ին»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Նարկոլոգիական հանրապետական կենտրոնի տնօրեն Պետրոս Սեմերջյանը:
Բաղրամյան պողոտայում ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման ակցիան հունիսի 23-ի վաղ առավոտյան ցրելիս բերման ենթարկված 237 քաղաքացիներից 106-ին ոստիկանությունը տեղափոխել էր Նարկոլոգիական կլինիկա՝ ալկոհոլի և թմրանյութերի փորձաքննություն անցնելու համար:
Հայաստանի Հանրային ծառայությու



