Փլատակների տակից դուրս բերվեց 3-րդ տուժածը, ցավոք մահացած վիճակում էր․ նախարար
SOCIETYԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանը լրագրողներին քիչ առաջ հայտնեց, որ փլատակների տակ մնացած 3-րդ քաղաքացին՝ Արթուրը Ղազարյանը, մահացել է: Նա 56 տարեկան է:
«Փլատակների տակից դուրս բերվեց 3-դ տուժածը, որը մահացած վիճակում էր: Ցավակցում եմ մահացածների հարազատներին:
Հեռախոսի համարը ունեինք, հեռախոսով զանգ էին տալիս փրկարարները, որպեսզի ճիշտ կկողնորոշվենք՝ ո՞ր մասում է, հեռախոսից բավականին հեռու էր: Հեռախոսը սկզբից գտանք, հետո՝ նոր իրեն»,-ասաց Ցոլակյանը, ապա հավելեց. «Հավանաբար քնած է եղել, քանի որ մահճակալի բաները քանդեցին, նոր կարողացան դուրս բերել»:
Ըստ նախարարի ունեցած տեղեկության՝ փլատակների տակ մնացած այլ քաղաքացիներ չկան:
Հիշեցնենք, որ առավոտյան պայթյունի հետևանքով փլուզում է տեղի ունեցել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի 1 հասցեում գտնվող 4 հարկանի շենքում։
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



