Ի՞նչ է լինելու, եթե աշակերտը հրաժարվի դիմակ կրել, լինելու է արդյո՞ք որևէ պատժի միջոց. Պարզաբանում է փոխնախարարը
SOCIETYԻնչ է լինելու, եթե աշակերտը հրաժարվի դիմակ կրել, լինելու է արդյո՞ք որևէ պատժի միջոց:
Այսօր ուսումնական պրոցեսի վերաբերյալ քննարկման ժամանակ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը հիշեցրեց, որ դիմակների կրման պահանջն այսօր էլ է գործում. «Իհարկե պարետի որոշմամբ առանձնացված է մարդկանց խումբ, ում հնարավորությունմ է տրվում դիմակ չկրել բժշկի ցուցմամբ: Ընդհանուր կանոններ կան, իսկ դպրոցներում որևէ հավելյալ կարգավորում չի լինելու: Գործընթացը կազմակերպվելու է այնպես, ինչպես ցանկացած այլ վայրում»:
Վերահսկողության գործընթացը տրված է տեսչական մարմնին, որը կհետևի, թե որքանով է գործընթացը պահպանվում. «Առաջին փուլում այցելությունները լինելու են աջակցող բնույթ, խնդիր չկա որևէ մեկին տուգանելու, պատժելու, եթե խոսքը չի վերաբերում պաշտոնական անձի անգործությանը, անփութությանը:



