Նոր օրենքը կհասցնե՞ն ընդունել․ ինչ է սպասվում սեպտեմբերի 11-ին. «Ժողովուրդ»
POLITICS«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Առանց արտակարգ դրության ռեժիմի երկարացման սահմանափակումները պահպանելու համար կատարված աշխատանքները մոտեցել են ավարտին: «Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ արդարադատության նախարարության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը հայտնեց, որ օրենքների նախագծերի մշակման աշխատանքներն ավարտվել են եւ ուղարկվել վարչապետի աշխատակազմ։
Այլ մանրամասներ, սակայն, Լուսինե Մարտիրոսյանը չհայտնեց: Ինչպես հայտնի է, արդեն մոտ մեկ ամիս է, ինչ Առողջապահության նախարարությունը Արդարադատության նախարարության հետ միասին օրենսդրական նախաձեռնություն է մշակում, որ հնարավոր լինի սպտեմբերի 11-ին արտակարգ դրության ժամկետը եւս մեկ անգամ չերկարաձգել, սակայն սահմանափակումները պահպանել:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



