Yerevan, 26.June.2026,
00
:
00
BREAKING


Թե­պետ շի­նա­րա­րու­թյունն անօ­րի­նա­կան է համարվել, բայց դեռ շա­րու­նակ­վում է. հա­րև­ան­նե­րը բո­ղո­քում են, մյուս կող­մը փո­խա­դարձ հա­մա­ձայ­նու­թյան հույս ունի

SOCIETY

Past.am

«Փաստ» թերթի խմբագրությունն օրերս նամակ է ստացել Երևանի Սարմենի 32 և 34 հասցեների բնակիչներից: Վերջիններս իրենց նամակում նշում են՝ պատկից հարևանները 2018 թվականի աշնանից իրենց պատկանող հողամասում կատարում են շինարարական աշխատանքներ: Սակայն, նրանց պնդմամբ, դրանք իրականացվում են մի շարք խախտումներով: Կապ հաստատեցինք խմբագրությանը դիմած Դավիթ Վարդանյանի և նրա պատկից հարևան Մարի Լու Փափազյանի հետ՝ հարցի առնչությամբ երկու կողմի դիրքորոշումներին ծանոթանալու համար:Нет описания.

Դավիթը նշում է՝ իր տունը գտնվում է բավականին թեքության վրա: «Պեգոր Հրաչ և Մարի Լու Փափազյանների հողատարածքը գտնվում է մեր վերևի հատվածում: Մեր հողատարածքները իրարից բաժանում է կոպտացած քարով շարված, 1950-ական թվականներին կառուցված հենապատը, որի մի մասը իմ բնակելի տան պատն է: Նրանց կողմից սկսված շինարարության ընթացքում տանս պատը և բակի հենապատը ամբողջովին մնացին հողի լիցքի տակ:

Սկզբում ասում էին՝ հողը մաքրելու են: Մի օր տրակտորը եկավ և սկսեց քանդել: Այդ ընթացքում չէին պահպանվում շինարարական նորմերը, ամբողջ փոշին ու աղբը մեր բակում էր: Գաղտնի էր պահվում այն, որ լողավազան է կառուցվում: Հետո, երբ պարզեցինք, ասացի՝ թույլ չեմ տալու դա, մինչև սեփականատիրոջ հետ հստակ ճշտումներ չանեմ: Սեփականատեր Պեգոր Փափազ յանն ասաց՝ լողավազանը ձեր տանը երեք մետրից մոտ չի լինելու, հետագայում էլ պատ եմ կառուցելու և ձեր սահմանին երեք մետր մոտ ոչ մի շինարարական աշխատանք չի լինելու: Համաձայնության եկանք, մանավանդ, որ թույլտվությունն այդպես էր տրված: Անցավ որոշ ժամանակ, երեք մետրը դարձավ 2,7: Որևէ բողոք չեմ ներկայացրել այդ առումով՝ մտածելով, որ գուցե տեղանքը թեք է, պատճառը դա է:Нет описания.

Հետո հայրս հիվանդացավ, մահացավ: Այդ ընթացքում մարդիկ փոսեր էին փորում, հետո բարձր ամրաններ վեր խոյացան, բայց բանվորները համոզում էին, որ կտրելու են դրանք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Դավիթը: Տեղեկացնում է՝ այդ ընթացքում դիմում են քաղաքապետարան, աշխատակիցները գալիս, տեսնում են, թե ինչ է տեղի ունենում և մինչ Դավիթին հայտնում են, որ շինարարությունն անօրինական է, հարևաններն արագ-արագ կառուցում են այդ պատը: «Տեսնելով, որ քաղաքապետարանի տեսուչների խոսքը նշանակություն չունի կառուցապատողների համար, դիմեցինք ոստիկանություն: Արձանագրությունները կան, որ ուղիղ իմ տան բակի վրա բլոկավորված շինարարություն է արվել:Нет описания.

Մեր բակի վրա կարծես «Շամիրամի կախովի այգիները» կառուցած լինեն: Քաղաքապետարանի ճարտարապետական վարչությանը կառուցապատողների կողմից ներկայացված նախնական գծագրերում նույնիսկ չկար այն, որ պատի կողքը գոյություն ունի սեփական տուն: Ներկայացրեցինք մեր փաստաթղթերը: Մարի Լու Փափազյանը, բանավոր կերպով իմ բակի միջով, հարևանի տան տարածքով անցնող ինչ-որ կարմիր գծեր ցույց տալով, ասաց. «Մեր կորերն այստեղ են գծված, մեր տարածքն այսքանն է, մեր տարածքի մեջ ենք, պետք լինի, ձեր տան պատն էլ կքանդենք, կապացուցենք, որ մերն է»: 1946 թվականից այդտեղ ենք ապրում, կառուցապատողները՝ 2013 թվականից: Հայտարարում է, որ 1950-ական թվականներին կառուցված պատը կառուցել ենք իրենց հողի մեջ: Դիմել ենք դատարան:Нет описания.

Դատարանի կողմից պատի ամբողջ երկայնքով շինարարությունն արգելված է, բայց այն ընթանում է: Ապրիլին կառուցապատողները իմ պատից 130 սմ հեռավորության վրա կառուցել են լողավազանի ջրահեռացման- ջրամատակարարման համակարգի համար դիտահոր, որի բաց ելքային մասից այդ օրերին տեղացած հորդառատ տեղումների հետևանքով լողավազանում կուտակված ջուրը հոսել էր դեպի իմ տան պատը, որն ամբողջությամբ բորբոսնել է և այժմ վերանորոգման կարիք կա: Մեր խնդիրն այսօր դիտահորը քանդելն է:

Եթե մեր տները հավասար հողատարածքի վրա լինեին, դա ինձ չէր խանգարի, բայց երբ դիտահորի կափարիչն իմ առաստաղից բարձր է, դա անհանգստանալու լուրջ պատճառ է: Իր կառուցած 4 մետրանոց հենապատի բարձրությունը թաքցնելու համար հողով ծածկել է հենապատի ներքևի հատվածը: Բացի դա, այդ հենապատի վրայից դեպի իմ բակ առաջ գալով՝ կառուցում են կոնսոլային ծածկ՝ դիտահարթակ կամ պատշգամբ: Դատարանին ուղարկված նամակում կառուցապատողները նշել էին, որ շինարարություն են անում իրենց բակի մեջ, բացառապես օրինական հիմքերով, փաստաթղթերով:Нет описания.

Իրենց ասել եմ՝ այդ փաստաթղթերն էսքիզներ են, իսկ օրինական փաստաթղթերից պարզ երևում է, որ քաղաքապետարանը թույլատրել է ավելի փոքր չափերի լողավազան կառուցել բակի խորքում, ինչը մեզ չէր կարող խանգարել, այս վեճն էլ չէր լինի»,-նշում է մեր զրուցակիցը: Երևանի քաղաքապետարանից երկու անգամ արձագանքել են բնակչի դիմում-բողոքներին:

Այս տարվա մայիսին տեղեկացրել են, որ չնայած վերը նշված կառուցապատողների բնակելի տան կառուցման շինարարական աշխատանքների համար 2018 թվականին տրվել է թույլտվություն, այնուամենայնիվ, համաձայնեցված նախագծի պահանջներից դուրս իրականացվել են լողավազանի, հենապատի, ինչպես նաև երկաթբետոնե պատերի կառուցման շինարարական աշխատանքներ, ինչի վերաբերյալ կազմվել են արձանագրություններ:

Քաղաքապետարանի՝ քաղաքացուն ուղարկված հունիսի 12-ի գրությունից պարզ է դառնում, որ վերը նշված խախտումների համար մի դեպքում Մարի Լու Փափազյանին, մյուս դեպքում Պեգոր Փափազյանին նշանակվել են վարչական տույժեր՝ 200 հազարական դրամի չափով: Այստեղ հարց է առաջանում՝ եթե շինություններն անօրինական են, քաղաքապետարանն իրավասու չէ՞ քանդել դրանք կամ էլ կասեցնել շինարարության հետագա ընթացքը:

Քաղաքապետարանը նշել է՝ քաղաքացիական օրենսգրքի համաձայն, սեփական հողամասում կառուցված ինքնակամ կառույցի քանդման իրավունքը պատկանում է հողամասի սեփականատիրոջը: Դավիթի խոսքով՝ այժմ մեծ թափով շինարարական աշխատանքներ են կատարվում, որովհետև սեպտեմբերի 27-ին ավարտվում է կառուցապատողների շինթույլտվության ժամկետը:

Սարմենի 34 տան սեփականատեր Կարինե Միրզոյանն էլ նշում է, որ Անտառային փողոցի 17 տան բնակչի կողմից կառուցված լողավազանը գտնվում է անմիջապես իր տան ետևում 35 մետր բարձրության վրա: Ասում է՝ շինարարության ողջ ընթացքում սպասվող վտանգները հաշվի առնելով՝ դիմել են քաղաքապետարան, սակայն ստացել են չգոհացնող պատասխան: «Այժմ գիշեր-ցերեկ մեր գլխավերևում լսվում է ջրի պոմպի աղմուկը, կան պլաստմասե 3 և 6 տոննա տարողությամբ բաքեր, խողովակներ, որոնք պայթելու դեպքում կարող է մեծ վնաս պատճառել բոլորիս»,-նշված է նամակում: Իր՝ անհանգստություններով դիմումին քաղաքապետարանից արձագանքել էին, որ հաշվի առնելով բնակչի մտահոգությունները՝ գրավոր նախազգուշացում է ուղարկվել կառուցապատողին:

Հարցի առնչությամբ «Փաստին» գրավոր մեկնաբանություն է տրամադրել նաև Մարի Լու Փափազյանը, որը ներկայացնում ենք առանց խմբագրման: «Շինարարական աշխատանքների ընթացքում, որոնք կատարել են համապատասխան թույլտվության հիման վրա, տարածքի անհարթ լինելու պատճառով կարիք եղավ կառուցել հենապատ և ստեղծել դրենաժային անցում և դիտահոր։ Մեր հարևանը խնդրեց, որպեսզի պահպանենք նվազագույն հեռավորությունը հենապատի և իրենց հողատարածքի միջև, և մենք համաձայնվեցինք։

Այնուամենայնիվ, շինարարության ընթացքում մեր հարևանը մատնանշեց, որ պատի կոնսոլային հատվածը չափից ավելի մոտ է իր հողատարածքին։ Գեոդեզիական ուսումնասիրության արդյունքում պարզ դարձավ, որ մեր հողատարածքը և հարևանի հողատարածքը համընկնում են ամբողջ սահմանի երկայնքով մեկուկեսից երկու մետր լայնությամբ։ Պարզվեց, որ ըստ կադաստրում գրանցված մեր հողատարածքի տվյալների, մենք չենք անցել համաձայնեցված սահմանը։ Սակայն այլ է պատկերը հարևանի հողատարածքի սահմանները դիտարկելու պայմաններում և այդ առումով ստացվում է, որ իր բողոքը կարող է հիմնավոր համարվել:

Այս ամենը հանգեցրեց շինարարական աշխատանքների ընդհատմանը։ Կարծում ենք, որ բոլոր հարցերը կլուծվեն կադաստրային սահմանի անճշտությունները պաշտոնապես լուծելու դեպքում՝ երկու կողմերի փոխադարձ համաձայնությամբ։ Մենք հույս ունենք, որ մեր հարևանը կհամաձայնվի կադաստրային համադրումը մշտապես շտկելու երկուստեք ընդունելի լուծմանը և որ մեր հարևանական հարաբերությունները կվերականգնվեն»,նշված էր «Փաստին» ուղարկված գրավոր պատասխանում։

 

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris