Yerevan, 09.May.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ՕԳՈՍՏՈՍԻ).Նա­խա­տես­վել է պա­տիժ վա­րակ­ման դեպ­քում և վա­րակ­ված ար­տա­սահ­ման­ցի­նե­րի ար­տաք­սում երկ­րից

SOCIETY

Past.am

 

ՏՈՆԵՐ

Ուրուգվայ՝ Անկախության օր, Բրազիլիա՝ Զինվորի օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1902– ծնվել է թատրոնի և կինոյի դերասան Մուրադ Կոստանյանը («01-99», «Հարսնացու հյուսիսից», «Երջանկության մեխանիկա» և այլն)։

1931 –ծնվել է բանաստեղծ Գևորգ Աղաջանյանը։

1938 –ծնվել է խորհրդահայ լեզվաբան Սվետլանա Տեր-Մինասովան։

1951 –ծնվել է իրավաբան Դավիթ Ավետիսյանը։

1966– ծնվել է ամերիկահայ երաժիշտ Դերեկ Շերինյանը։

1973-ծնվել է փոփ երգիչ Հայկոն (Հայկ Հակոբյան)։

1993 –ղարաբաղյան պատերազմի ընթացքում հայկական զինված խմբավորումները ազատագրել են Ջրակն շրջկենտրոնը և համանուն շրջանը։

2005- Հայաստանի կառավարությունը իր հերթական նիստում որոշում է ընդունել «Մշակութային կենտրոն» և «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մարզամշակութային կենտրոն» կազմակերպությունների գույքը օրենքով սահմանված կարգով ուղղակի վաճառքի ձևով օտարել Ռուսաստանում գրանցված «ԲԱՄՕ» ՍՊԸ-ին։

2006– վախճանվել է բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը։ 2011- վախճանվել է թարգմանիչ և լրագրող Արմեն Հովհաննիսյանը։

2012-Պրահայում Եվրոպայի պատանիների առաջնության եզրափակիչ մրցաշարում Եվրոպայի չեմպիոն է դարձել Հայաստանի կրտսեր շախմատիստների խմբում ընդգրկված 12-ամյա Հայկ Մարտիրոսյանը:

ԱՇԽԱՐՀ

357 -Ստրասբուրգի մոտ հռոմեական բանակը ջախջախել է ալամենների ցեղերին և նրանց հետ շպրտել դեպի Ռեյն։

1227 –վախճանվել է մոնղոլական կայսրության հիմնադիր Չինգիզ խանը։

1530– ծնվել է Մոսկվայի և ամենայն Ռուսիո մեծ իշխան, համայն Ռուսիո ցար Իվան 4-րդ Ահեղը։

1580 – իսպանացիները, գրավելով Լիսաբոնը, Պորտուգալիան միացրել են Իսպանիային։

1609 -Գալիլեո Գալիլեյը Մեծ խորհրդին և Վենետիկի դոժին է ներկայացրել իր հայտնագործած նոր սարքը՝ հեռադիտակը։

1718- ֆրանսիացիները Հյուսիսային Ամերիկայում հիմնել են Նոր Օռլեան քաղաքը։

1744 –ծնվել է գերմանացի փիլիսոփա և բանաստեղծ Յոհան Գոթֆրիդ Հերդերը։

1784 -իրականացվել է շոտլանդացի Ջեյմս Տիտլերի թռիչքը մոնգոլֆերայով, որը թռել է Հերիոտ քաղաքի քաղաքային այգուց և օդ է բարձրացել 150 մետր։

1793 -հեղափոխական ֆրանսիական բանակը գրավել է Մարսելը։

1810 -անգլիացի Պիտեր Դյուրանը արտոնագրել է սննդամթերքի թիթեղյա տուփերում պահածոյացման մեթոդը։

1822- վախճանվել է գերմանական ծագումով անգլիացի աստղագետ Ուիլիամ Հերշելը։

1867-վախճանվել է անգլիացի ֆիզիկոս և քիմիկոս Մայքլ Ֆարադեյը։

1900– վախճանվել է գերմանացի աշխարհահռչակ փիլիսոփա, բանաստեղծ, կոմպոզիտոր Ֆրիդրիխ Նիցշեն։

1906- Ռուսաստանի վարչապետ Պյոտր Ստոլիպինի վրա մահափորձ է իրականացվել։

1907- վախճանվել է ռումինացի գրող, բանասեր և հայագետ Բոգդան Պետրիչեյկու Հաշդեուն։

1908– վախճանվել է ֆրանսիացի ֆիզիկոս Անրի Բեքերելը, որը հայտնագործել է ռադիոակտիվության երևույթը։

1928– անգլիական Չելսի ֆուտբոլային ակումբը առաջին անգամ ֆուտբոլի պատմության մեջ հանդես է եկել համարակալված մարզահագուստով։

1833 -Պյոտր Պախտուսովի արշավախումբը առաջին անգամ հետազոտել է Մատոչկին գունդը՝ Նոր Երկիրը։

1837 -ԱՄՆ-ի կառավարությունը հրաժարվել է նահանգների կազմ ընդունել Տեխասը։

1875 -Մեթյու Ուեբբը դարձել է առաջին մարդը, որը լողալով անցել է Լա-Մանշ նեղուցը։

1929 -Տոկիոյից թռած «Գրաֆ Ցեպելին» դիրիժաբլը վայրէջք է կատարել Սան-Ֆրանցիսկոյում։

1938- վախճանվել է ռուս գրող Ալեքսանդր Կուպրինը։

1941- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խորհրդային և բրիտանական զորքերը օկուպացրել են Իրանը։

1944-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ դաշնակիցների զորքերը ազատագրել են Փարիզը։

1960- Հռոմում տեղի է ունեցել 17-րդ Օլիմպիական խաղերի բացումը:

1973 -կատարվել է առաջին լուսանկարահանումը տոմոգրաֆով։

1980 - Զիմբաբվեն դարձել է ՄԱԿ-ի անդամ։

1987 -ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը որոշում է ընդունել ՁԻԱՀ-ի հետազոտությունների իրականացման մասին, որը նախատեսել է պատիժ վարակման դեպքում և վարակված արտասահմանցիների արտաքսում երկրից։

1990 - Աբխազիայի Գերագույն խորհուրդը հայտարարել է Վրաստանից անկախանալու մասին։

1991 - Բելառուսը հայտարարել է իր անկախությունը ԽՍՀՄ-ից։

1993 -հնդկական Ասսամում կատաղած փիղը ոտնակոխ է արել 44 մարդու։

2003– հայտնաբերվել է Ուրանի արբանյակ Կուպիդոնը։

2012- վախճանվել է ամերիկացի տիեզերագնաց Նիլ Արմստրոնգը։

2018 -վախճանվել է ամերիկացի քաղաքական գործիչ, սենատոր Ջոն Մաքքեյնը։ 

 

Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one another