Yerevan, 26.June.2026,
00
:
00
BREAKING


Ուղե­ցույ­ցը ավե­լի շատ նոր հար­ցե­րի տե­ղիք է տա­լիս, քան պա­տաս­խա­նում է առ­կա մտա­հո­գու­թյուն­նե­րին

SOCIETY

Past.am

Կորոնավիրուսի համավարակը անցած ամիսների ընթացքում մեծ ազդեցություն ունեցավ կրթական գործընթացների վրա, և կրթության որակի անկում նկատվեց, քանի որ դասերի հեռավար իրականացման պարագայում առաջ եկան բազմաթիվ խնդիրներ՝ սկսած տեխնոլոգիական միջոցներից, վերջացրած դրանց հետ աշխատելու հմտությունների պակասով։ Սակայն օրերս պարզ դարձավ, որ հանրակրթական դպրոցներում սեպտեմբերին կազմակերպվելու է առկա դասապրոցես։ Եվ ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է ուղեցույց այն մասին, թե ինչպես պետք է հանրակրթական դպրոցներում կազմակերպվի դասապրոցեսը:

Սոցցանցերում և լրատվամիջոցներում այս ուղեցույցը լայն քննարկման առարկա է դարձել։ Խնդիրն այն է, որ նախարարության մշակած փաստաթուղթը ավելի շատ նոր հարցերի տեղիք է տալիս, քան պատասխանում է առկա մտահոգություններին։ Այս փաստաթղթով սահմանված է, որ յուրաքանչյուր դասարանում աշակերտների թիվը չի կարող 20-ից ավել լինել, իսկ դրանից ավելի աշակերտ ունեցող դասարանները պետք է կիսվեն, և դասերն անցկացնեն դահլիճներում, միջանցքներում և բացօթյա տարածքներում: Սակայն մասնագետներն արդեն իսկ զգուշացնում են, որ մի շարք դպրոցներում կարող են խնդիրներ առաջանալ դասարանների կիսվելու պահանջի առնչությամբ։

Հարցն այն է, որ ոչ բոլոր դպրոցների շենքային պայմաններն են դա թույլ տալիս։ Հատկապես պետք է հաշվի առնել, որ Երևանի կենտրոնի մի շարք դպրոցներ պարզապես գերծանրաբեռնված են։ Տաք եղանակին հնարավոր է դասերը կազմակերպել բացօթյա տարածքներում, բայց ցուրտ եղանակին եթե անհրաժեշտություն առաջանա դասերն անցկացնել, օրինակ՝ միջանցքներում, ապա սա պրոբլեմատիկ է։ Ոչ բոլոր դպրոցներն են ամբողջությամբ ապահովված ջեռուցման համակարգով։ Մասնավորապես, գյուղական դպրոցներում ձմռանը դժվարությամբ են ջեռուցում նույնիսկ դասասենյակները, այդ դեպքում միջանցքներն ինչպե՞ս են ջեռուցելու։

Ուղեցույցով նախատեսված է, որ երեխաները դպրոց են ներկայանալու դիմակներով։ Եվ փորձագետները խնդիր են տեսնում, թե ինչպե՞ս են երեխաները, որոնք այս ընթացքում առանց դիմակների խաղացել են բակերում, մի քանի ժամ շարունակ նստելու դիմակներով, կամ ինչպե՞ս է ապահովվելու դիմակները փոխելու գործընթացը։

Դպրոցում ուսումնական պրոցեսի ժամանակ սովորողների միջև հնարավորինս սոցիալական հեռավորություն պահպանելու հարցը՝ բացառելով կուտակումները և սերտ շփումները, ևս խնդրահարույց տարրեր է պարունակում, քանի որ այդ դեպքում անհրաժեշտ է լինելու ստիպել երեխաներին շփումներ չունենալ դասընկերների հետ։ Իսկ այս հանգամանքը, ըստ փորձագետների, կարող է պատճառ դառնալ, որ աշակերտները դառնան առավել ինքնամփոփ, մեկուսացված, ինչու չէ, նաև կոմպլեքսավորված։ Շատ հնարավոր է, որ դասապրոցեսը հակակրանք առաջ բերի երեխաների շրջանում, և ծնողները չցանկանան նրանց դպրոց ուղարկել։

Բացի այդ, հատուկ ուղեցույցով դասապրոցեսի կազմակերպումը կարող է հակազդեցություն առաջ բերել աշակերտների շրջանում, և դասերի ավարտից հետո նրանք հանեն դիմակները և սերտ շփումներ ունենան միմյանց հետ։ Ուղեցույցով սահմանված կանոնները կարող են ազդել նաև կրթության որակի վրա։ Մասնավորապես սահմանված է, որ աշակերտներին գրատախտակի մոտ չեն կանչելու, իսկ գրավոր աշխատանքները գրելու են ոչ թե տետրում, այլ առանձին թերթիկների վրա: Հատկապես գրատախտակի մոտ չկանչելու հանգամանքը որոշ առարկաների դեպքում խնդիրներ է ստեղծում։

Ունենք բնագիտական առարկաներ, օրինակ՝ մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, որտեղ ուղղակի անհրաժեշտություն է, որ աշակերտը գա գրատախտակի մոտ՝ խնդիրը լուծի, չի կարող օդի մեջ խոսելով՝ լուծել։ Այնպես որ, ուղեցույցով սահմանված բազմաթիվ դրույթներ չեն արդարացնում իրենց և կրկին վերանայման կարիք ունեն։

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris