Yerevan, 26.June.2026,
00
:
00
BREAKING


«Սթրես» կենտրոնում կրկին կարող եք բուժում անցնել պետպատվերով

SOCIETY

Արթմեդ ԲՎԿ «Սթրես» կենտրոն մարդիկ գալիս են ընտանեկան, անձնական դժբախտություններից հետո, երբ նրանց հոգում տիրապետող են դառնում տագնապները, վախերը, անհանգստությունները ապագայի, առողջության, կյանքի իմաստի և այլ հարցերի շուրջ: Նրանք մարդիկ են, որոնց հոգին խաղաղ չէ, ունեն խնդիր, որի լուծումը չեն տեսնում: Այդ անհանգիստ ապրումների արդյունքում էլ առաջանում են նևրոզները, դեպրեսիաներն ու սթրեսները, որոնց բուժմամբ էլ զբաղվում են «Արթմեդ» ԲՎԿ «Սթրես» 

հոգեկանառողջությանվերականգնմանբաժանմունքում, որտեղ կրկին բուժում կարող եք ստանալ նաև պետպատվերով: Ի՞նչ դրսևորումներ կարող են ունենալ հոգեկան խնդիրները և ինչպես են դրանք բուժվում «Արթմեդում»պատմել է  «Սթրես» կենտրոնի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Հրանտի Սուքիասյանը Առողջապահական համակարգ /mednews.am/ պարբերականի հետ զրույցում:

Եթե կա ցավ, ուրեմն պետք է լինի որևէ օրգանի ախտահարում կամ վնասվածք: Բայց պատահում է, որ ցավը որևէ հիվանդության ախտանշան չէ։ Բոլոր հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդը ֆիզիկապես առողջ է, բայց ցավը միևնույնն է կա։ Իրականում դա ոչ թե ֆիզիկական, այլ հոգեկան առողջության խնդիր է: Զարկերակային գերճնշում, հաճախասրտություն, սրտի ծակոցներ, հևոց, շնչարգելություն, ջղաձգումներ, դող, այրոց, վերջույթների թուլություն, ուշաթափություններ, աղեստամոքսային համակարգի խանգարումներ. ահա այն հնարավոր ախտանշանները, որ առաջանում են ուժեղ սթրեսներից հետո հոգեկան առողջության խանգարման դեպքում: Հոգին մարմնի ցավով ահազանգում է, որ օգնության կարիք ունի: Այսպես է կարծում բժիշկ Սուքիասյանը. «Ցավը կարող է տարբեր տեղակայում ունենալ: Դա պայմանավորված է նաև մարդու կյանքի փորձով, օրինակ՝ նրա ծանոթներից կամ սիրելիներից մեկը մահացել է որևէ հիվանդությունից, որն արտահայտվել է այս կամ այն մարմնական գանգատով, ու նույն գանգատները ունենում է նաև նա: Գանգատները կարող են լինել փսխումներ, շնչարգելություն, ջղաձգություն, սիրտանոթային, աղեստամոքսային համակարգերում ցավեր, և այլն, բայց բազմաթիվ հետազոտությունների արդյունքում ոչ մի հիվանդություն չախտորոշվի: Եթե մարդը չհիմնավորված ցավ է զգում, որը որևէ հիվանդության ախտանշան չէ, ապա նա հոգեկան առողջության խնդիրներ ունի, որոնց մասին ահազանգում է ցավը, և պետք է դիմեն հոգեկան առողջության կենտրոն»։

Այնինչ շատ դեպքերում այս մարդիկ նախ դիմում են պոլիկլինիկաներ, ու թերապևտները նրանց հոգեբանի կամ հոգեբույժի մոտ ուղղորդելու փոխարեն, ուղղորդում են նևրոպաթոլոգի մոտ, որը երկար տարիների անարդյունավետ բուժում է սկսում։ Բժիշկ Սուքիասյանը ունեցել է նման բազմաթիվ պացիենտներ, որոնք իրենց առաջին այցը հոգեբույժին կատարել են բավականին ուշ՝ կես տարուց, մինչև դեպք է եղել, տասնյակ տարիների ուշացումով, բարդացած հոգեվիճակով․ «Դրանք վեգետատիվ կամ սոմատովեգետատիվ գանգատներ են, ու հոգեկան առողջության խանգարման ախտանշան են: Մինչ այդ այս մարդիկ սթրես են ապրել, որը բացասական է ազդել մարդու հոգեկան առողջության վրա, և օրգանիզմը այդ մասին սկսել է ահազանգել այս կամ այն մարմնական գանգատով: Կարևոր է, որ առաջնային օղակի թերապևտները այս կամ այն մարմնական գանգատով դիմող բուժայցելուններին քննելիս, ուշադրություն դարձնեն նաև նրանց հոգեվիճակին, հետաքրքրվեն՝ վերջին շրջանում սթրեսային ապրումներ ունեցել են, թե ոչ: Ու եթե հետազոտությունների ընթացքում չի հայտնաբերվում գանգատի որևէ պատճառ –հիվանդություն, բայց նկատվում է հոգեկան անհավասարակշիռ կամ տագնապային վիճակ, ապա պետք է նրան ուղղորդի հոգեբանի խորհրդատվության»:  

«Արթմեդ» ԲՎԿ «Սթրես» կենտրոնի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Հրանտի Սուքիասյանը կարևոր է համարում պոլիկլինիկաներում ներդնել ամբողջ աշխարհում ընդունված հոգեբանական սքրինինգային թեստեր, որոնց պատասխաններով կարող են հստակ պատկերացում կազմել բուժայցելուների հոգեվիճակի մասին: Այս թեստերը կարևոր են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ժամանակին ու ճիշտ բուժում տրամադրելու համար: Եթե առաջնային օղակի թերապևտին հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդ դիմի մարմնական, բայց հետազոտությունների արդյունքում ոչ մի հիվանդություն չհայտնաբերվի, թերապևտը, իմանալով, որ վերջին շրջանում բուժայցելուն սթրես է ունեցել, կառաջարկի անցնել թեստը, և իսկապես կօգնի նրան՝ ուղղորդելով հոգեբանի խորհրդակցության կամ հոգեկան առողջության կենտրոն:

«Արթմեդ» ԲՎԿ «Սթրես» կենտրոնում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք մնում են 14 օր: Այստեղ մարդիկ չեն հարկադրվում ամիսներ տևող մեկուսացման: Ընդամենը երկու շաբաթվա ընթացքում կենտրոնի փորձառու մասնագետները նրանց օգնում են դուրս գալ ճգնաժամային վիճակից, ու վերադառնալ իրենց առօրյային ու աշխատանքին: Բայց բուժման փուլայնությունը պահպանվում է. որոշ ժամանակ նրանք պետք է պահպանեն կապը բուժող բժշկի հետ և երբեմն ամբուլատոր այցեր կատարեն: «Սթրես» կենտրոնը օգնել և օգնում է մարդկանց, որոնք նևրոտիկ խանգարումներով և այլ սահմանային վիճակներով տառապող, նյարդաբանական և փսիխոսոմատիկ խնդիրներ:  Նրանք չեն կարող բուժվել հոգեբուժարաններում, որտեղ կան ծանր հոգեախտաբանական վիճակում գտնվողներ, և տեղի միջավայրը, ընդհակառակը կարող է էլ ավելի ծանրացնել այս մարդկանց հոգեվիճակը: Իսկ «Սթրես» կենտրոնում նրանց կօգնեն:  Ի դեպ կենտրոնում պացիենտները կրկին կարող են բուժվել նաև պետպատվերի շրջանակում։ Սա հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար լիարժեք ու արդյունավետ բուժում հրաշալի հնարավորություն:

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris