Հանրապետության որոշ ճանապարհների մերկասառույց է
SOCIETYԴեկտեմբերի 7-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Գավառ-Մարտունի, Գորիս-Սիսիան, Գորիս-Շուռնուխ ճանապարհահատվածներում եւ Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման եւ աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից եւ խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



