«Հրաշք»․ Լիլիթ Հովհաննիսյանի նոր լուսանկարը
PHOTOԵրգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը միկրոբլոգի իր էջում ներկայացնում է ոչ միայն իր արվեստին վերաբերվող ստեղծագործական նորություններն ու նոր նախագծերը, այլեւ ցույց է տալիս իր շքեղ հանդերձանքները, դիմահարդարումները, նոր կերպարները, որոնք կերտում է իր հերթական տեսահոլովակներում։

Սիրված երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է հմայիչ կերպարում։ Կադրում երգչուհին կրում է կապույտ երանգի տաբատ, նույն երանգի բլուզ, ոսկեգույն բաճկոն։ Նա հավաքել է վարսերը, նախապատվությունը տվել նուրբ շպարին։ Լիլիթի կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից նա գրառում չի կատարել, սակայն երկրպագուները բազմաթիվ հաճոյախոսություններ են ուղղել՝ գրելով․ «Հրաշք», «Գեղեցկուհի», «Ամենագեղեցիկ»։
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
3
Top Travel Destinations of 2026: IDBank
4
Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastru...
5
Moody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook



