Yerevan, 27.June.2026,
00
:
00
BREAKING


9-րդ տարածաշրջանային ՄՌ համաժողով. «ՄՌ Նոր Նորմալը»

ECONOMICS

Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի եւ Cascade People & Business ընկերության համատեղ
ջանքերով արդեն 9 տարի շարունակ Հայաստանում կազմակերպվում է Մարդկային
Ռեսուրսների կառավարմանը նվիրված տարածաշրջանային համաժողով: Ամեն
տարի տարբեր թեմաների շրջանակներում հրավիրվող համաժողովն արծարծում է
Մարդկային Ռեսուրսների կառավարման ոլորտի առավել առաջնային ու
անհրաժեշտ հիմնահարցերը:

Ավանդույթ դարձած միջոցառումն այս տարի տեղի ունեցավ Օգոստոսի 21-ին՝ դեմ
առ դեմ օֆլայն հաղորդակցությունը փոխարինելով օնլայնով: Այն կրում էր HR: THE
NEW NORMAL խորագիրը: Համաժողովի ժամանակ մասնակիցները
հնարավորություն ստացան լսելու տարբեր ելույթներ, մասնակցելու ՄՌ Էքսպոյի,
քննարկելու արդիական խնդիրներ, ծանոթանալու ՄՌ ոլորտին առնչվող
առաջարկներին, տարբերվող ու նորարարական լուծումներին։

Այս տարի համաժողովը հյուրընկալել է հատուկ հրավիրված հանրահայտ
ընկերություններ ներկայացնող 12 միջազգային խոսնակների, որոնք մասնակիցների
հետ կիսվեցին մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում իրենց կողմից
կիրառված իրական քեյսերով։ Նրանցից յուրաքանչյուրը, հիմնվելով իր փորձի եւ
գիտելիքների վրա, ներկայացրեց նաեւ մարդկային ռեսուրսների կառավարման «Նոր
Նորմալ»-ի իր բանաձեւը:

«Այս տարի համաժողովն ուներ բացարձակ կիրառական ուղղվածություն, քանի որ
մենք բոլորս հասկանում ենք, որ վերջին ժամանակահատվածում կորոնավիրուսի
համաճարակը եւ ընդհանրապես գլոբալ համաշխարհային փոփոխությունները
սկզբունքային այլ շեշտադրումներ են մտցրել մեր մասնագիտության մեջ:
Փոփոխություններ են անհրաժեշտ մեր ոլորտի ոչ միայն կոնցեպտուալ, այլեւ
կիրառական բնագավառում: Մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտը
վերազինվում է եւ կերպարանափոխվում: Ելնելով այդ հանգամանքից` HR: The New
Normal համաժողովը անդրադարձավ հենց իրական, շոշափելի եւ արդյունավետ կիրառված գործիքակազմերին»,- նշեց համաժողովի կազմակերպիչ՝ Հայաստանի Մարդկային Ռեսուրսների Ասոցիացիայի նախագահ եւ Cascade People & Business ընկերության տնօրեն Արփի Կարապետյանը:

«Ինձ համար ՄՌ Նոր Նորմալը «օնլայնն» է, տեխնոլոգիաներն են եւ իհարկե նոր
նորմալը մարդիկ են: Այս համաճարակի ընթացքում ՄՌ գործառույթները ստացել են
ավելի ռազմավարական եւ վճռորոշ նշանակություն ընկերություններում եւ
կազմակերպություններում ճգնաժամի կառավարման համար»,- ասում է
համաժողովի խոսնակ՝ HR Bot Factory ընկերության հիմնադիր Անտոնիո Կորալը:

Human Capital Blockchain LTD ընկերության համահիմնադիրներից Ռեբեկա
Ֆերնանդեսը, նշում է, որ «ՄՌ Նոր Նորմալ»-ը նորարարության եւ ռազմավարության
միաձուլումն է:

Համաժողովի մյուս խոսնակ Լարիսա Մենոչին արձանագրում է. «Ինձ համար ՄՌ
Նոր Նորմալը գիտակցված զարգացման եւ հոգեբանական անվտանգության
խթանումն է բոլոր թիմերի համար` անկախ նրանից, թե նրանք աշխարհի որ ծայրում
են գտնվում»:

Leroy Merlin ընկերության Թվային նախագծերի ղեկավար Լինդա Բենոթմանիի
համար «ՄՌ Նոր Նորմալը» փոփոխություններին պատրաստ լինելն ու դրանք
կառավարելն է, ինչպես նաեւ ճկուն եւ կարեկցող մնալը:

Ոլորտի սպասված ամենամյա միջոցառմանը ներկա է գտնվել շուրջ 200 մասնակից՝
ներկայացնելով ավելի քան 30 երկիր`Հայաստան, Վրաստան, Ռուսաստան,
Ռումինիա, Սերբիա, Մոլդովա, Ավստրիա, Գերմանիա, Իսպանիա, Մեծ Բրիտանիա,
Մալթա, Բրազիլիա, Սուրինամ, Սուդան, Լիբանան, Վիետնամ, Մալազիա,
Ֆիլիպիններ, Մալդիվներ, Հնդկաստան եւ այլն: Մասնակիցների թվում կային ՄՌ
ղեկավարներ, գործադիր տնօրեններ, թրեյներներ, խորհրդատուներ եւ այլ
շահառուներ` տեղական ու միջազգային բազմաթիվ կազմակերպություններից:
Համաժողովի գլխավոր գործընկերներն են SAP միջազգային ընկերությունը, Suriname
Speaking Academy-ին եւ ԱՐԱՐ թիմը։ Համաժողովի EXPO գործընկերներն են՝ Lucky
Carrot, Joong, CELA, Tutor Platform, The Benefit, Golden Human Capital LTD, Business
School of Marketing & Innovations, 360 stories, ITD World, iSpring եւ այլ
ընկերություններ։

Համաժողովը տարեցտարի ընդլայնում է իր շրջանակները եւ ստանում ավելի մեծ
ճանաչում աշխարհի մասնագիտական համայնքում` տեղական եւ միջազգային
մասնագետներին տալով փորձի փոխանակման հնարավորություն:

Ծրագրի, խոսնակների, EXPO-ի եւ այլ մանրամասնների մասին կարող եք տեղեկանալ
համաժողովի կայքից՝ www.hrconference.biz, ինչպես նաեւ սոցիալական
հարթակներից:

Cascade People & Business-ը (www.cascade.am) մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտի առաջատար խորհրդատվական ընկերություն է Հայաստանում՝ գործելով «Ամեն ինչ ՄՌ ոլորտում եւ ոչինչ ՄՌ ոլորտից դուրս» սկզբունքով: Գործունեության 12 տարիների ընթացքում համագործակցելով ավելի քան 500 տեղական ու միջազգային կազմակերպությունների հետ՝ ընկերությունը փոփոխություն է բերում եւ ձգտում կատարելության՝ դառնալով նշաձող օրեցօր ավելի աճող ու զարգացող ՄՌ համայնքի համար:

Հայաստանի ՄՌ Ասոցիացիան (www.hrcommunity.am) սկսած 2010թ-ից մինչ այսօր
ունի ավելի քան 300 անդամ՝ Հայաստանի տարբեր ընկերություններից: Ասոցիացիայի
նպատակն է համախմբել ՄՌ ոլորտի առաջատար մասնագետներին՝ ՄՌ ոլորտի
հանրայնացման, մասնագիտական զարգացման, «ՄՌ ակումբ» գործնական
հանդիպումների ու մարդկային ռեսուրսների կառավարման (ՄՌԿ) դաշտի
բարելավման միջոցով:

 

Հավելյալ տեղեկությունների համար.

Արմինե Դանիելյան

[email protected]
(098) 83-42-88

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference