Թուրքիան Սեւ ծովում բացել է իր պատմության մեջ բնական գազի խոշորագույն հանքավայրը․ Էրդողան
INTERNATIONAL NEWSԹուրքիան Սեւ ծովում բացել է իր պատմության մեջ բնական գազի խոշորագույն հանքավայրը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է «Անադոլուն»։
Նրա խոսքով՝ Թուրքիան «Թունա-1» գոտում հայտնաբերել է 320 մլրդ խոր․մետր ծավալով բնական գազի խոշորագույն հանքավայր։ Նա նշել է, որ էներգետիկան ոչ միայն զարգացման հիմնական գործոնն է, այլեւ կարեւոր դեր է խաղում ազգային անկախության ապահովման գործում։
«Մեր նպատակն է՝ մինչեւ 2023 թվականը սեւծովյան գազը փոխանցել ժողովրդի օգտագործմանը։ Թուրքիան մտադիր է երկրում էներգետիկայի հետ կապված խնդիրներն արմատապես լուծել»,- հայտարարել է նա։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



