Yerevan, 26.June.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ՕԳՈՍՏՈՍԻ).Ստո­րագր­վել է Հա­յաս­տա­նում ռու­սաս­տա­նյան ռազ­մա­բա­զա­յի տե­ղա­կայ­ման ժամ­կե­տի եր­կա­րաձգ­ման մա­սին ար­ձա­նագ­րու­թյուն

SOCIETY

Past.am

ՏՈՆԵՐ

 

Էստոնիա՝ Անկախությունը վերականգնելու օր, Սենեգալ՝ Անկախության օր, Հունգարիա՝ Հունգարիայի պետության ստեղծող Սուրբ Իշտվանի օր, Մարոկկո՝ Հեղափոխության օր։

 

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

 

1876 - Թուրքիայում սուլթան Աբդուլ Համիդի հրամանով կազմակերպվել են հայերի կոտորածներ։

 

1886– ծնվել է նշանավոր ֆիզիոլոգ Տիգրան Մուշեղյանը։

 

1900– ծնվել է նկարիչ, 20-րդ դարի ռեալիստական արվեստի խոշոր ներկայացուցիչ Գրիգոր Շլդյանը։

 

1950– ծնվել է ճանաչված ռեժիսոր, մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցը։ 1974-վախճանվել է գրող, սփյուռքահայ գրականության հիմնադիրներից՝ Շահան Շահնուրը (Արմեն Լյուբեն)։

 

1990-Նոյեմբերյանի տարածքում Վերին Աքսիպար և Բաղանիս-Այրում գյուղերը հայերի կողմից ազատագրվելուց հետո տարածք են բերվել ադրբեջանական զորքեր՝ ուղղաթիռներով և զենիթային համակարգերով։

 

1992-Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Մարդակերտի շրջանում ընթացող մարտերի ժամանակ խփվել է ադրբեջանական МиГ-25ПД կործանիչ, որի օդաչուն կատապուլտի է ենթարկվել և գերի ընկել. պարզվել է, որ օդաչուն վարձկան է՝ Յուրի Բելիչենկո ազգանվամբ։

 

2002- Շիրակի մարզային իշխանությունները միջոցառումներ են ձեռնարկել տեղայնացնելու մարզի երեք գյուղերում գրանցված դաբաղի բռնկումները: Այդ վիրուսային հիվանդությամբ վարակվել էր արդեն շուրջ 300 կենդանի

 

2007- Հայաստանում առաջին անգամ սկսվել է «Ջենամ» եվրոպական և ազգային աստղագիտական միացյալ համաժողովը:

 

2007– վախճանվել է նշանավոր նկարիչ Էդուարդ Իսաբեկյանը: 2008- վախճանվել է մաթեմատիկոս Սերգեյ Մերգել յանը, որը ԽՍՀՄ պատմության մեջ ամենաերիտասարդ գիտությունների դոկտորն է և կանգնած է եղել Հայաստանի հաշվողական տեխնիկայի զարգացման ակունքներում։

 

2008-Հայաստանի կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն և հարկային պետական ծառայությունը միաձուլման ձևով վերակազմակերպվել են կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի:

 

2010-Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Դմիտրի Մեդվեդևի բանակցություններից հետո Երևանում ստորագրվել է Հայաստանում ռուսաստանյան ռազմաբազայի տեղակայման ժամկետի երկարաձգման մասին արձանագրություն:

 

ԱՇԽԱՐՀ

 

636– ավարտվել է վեց օր տևած Յարմուք գետի ճակատամարտը մուսուլման արաբների և Բյուզանդական կայսրության միջև, որը ավարտվել է Խալիդ իբն ալ-Վալադի արաբական բանակի լիակատար հաղթանակով և պատճառ է դարձել Բյուզանդական Կայսրության կողմից Պաղեստինը և Երուսաղեմը կորցնելու։

 

1206 -Լատինական Կայսրության կայսր է թագադրվել Հենրիխ 1-ին Ֆլանդրիացին։

 

1619 -հոլանդական նավը Ամերիկա է հասցրել առաջին 20 աֆրիկացի նեգրերին, որոնք վաճառվել են ստրկության Ջեյմսթաունում։

 

1648 -երեսնամյա պատերազմի ընթացքում տեղի է ունեցել Լանսի ճակատամարտը ֆրանսիական և իսպանական բանակների միջև։

 

1794-Ամերիկայում ամերիկացի վերաբնակիչների և հնդկական ցեղերի միության միջև տեղի է ունեցել ճակատամարտ, որը հայտնի է որպես «ճակատամարտ տապալված ծառերի մոտ»։ -սկսվել է Կոստյուշկոյի Մեծ լեհական ապստամբությունը։

 

1823 -վախճանվել է գերմանացի հրատարակիչ, հայտնի հանրագիտարանի հիմնադիր Ֆրիդրիխ Առնոլդ Բրոկհաուզը։

 

1828 – Փարիզի Թագավորական երաժշտական ակադեմիայում տեղի է ունեցել իտալացի երգահան Ջոակինո Ռոսսինիի «Կոմս Օրի» երգիծական օպերայի պրեմիերան։

 

1868 -ԱՄՆ-ում պաշտոնապես հայտարարել են Հարավի և Հյուսիսի պատերազմի ավարտը։

 

1890 – ծնվել է սարսափ ժանրի ամերիկացի գրող Հովարդ Ֆիլիպս Լավքրաֆտը։

 

1896 -արտոնագրվել է համար հավաքելու սկավառակային կառուցվածքով հեռախոսը։

 

1897 -Ռոնալդ Ռոսսը հայտնաբերել է մալարիայի հարուցիչը։

 

1912 -Թոմաս Էդիսոնը արտոնագրել է ֆոնոգրաֆը և էլեկտրական մարտկոցը։

 

1912 -վախճանվել է բրիտանացի քարոզիչ Ուիլ յամ Բուտը, որը հանդիսանում է Փրկության բանակի ստեղծողը և այդ կազմակերպության առաջին գեներալը։

 

1925- բացվել է Հռոմի մետրոյի առաջին գիծը:

 

1935 – ծնվել է ամերիկացի ֆիզիկոս, գրող և քաղաքական գործիչ Ռոն Փոլը։

 

1939 -Խալխին-գոլ գետի շրջանում սկսվել է խորհրդա-մոնղոլական բանակի կողմից ճապոնացիների ջախջախման օպերացիան։

 

1940- Մեխիկոյում մահափորձի հետևանքով Լև Տրոցկին վիրավորվել է և վախճանվել հաջորդ օրը։

 

1941- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նահանջող խորհրդային զորքերը պայթեցրել են ԴնեպրոՀԷԿ-ը:

 

1941 -ծնվել է Հարավսլավիայի նախագահ Սլոբոդան Միլոշևիչը։

 

1944 -ծնվել է հնդիկ քաղաքական գործիչ, Հնդկաստանի վարչապետ Ռաջիվ Գանդին։

 

1951 -ԽՍՀՄ-ում ստեղծվել է ԴՕՍԱՖ-ը (բանակի, ավիացիայի և նավատորմի կամավորական միավորումը)։

 

1953 -ԽՍՀՄ-ը հայտարարել է, որ իրականացրել է ջրածնային ռումբի հաջողված փորձարկում։ 1960– Սենեգալը անկախացել է Ֆրանսիայից։

 

1968 -սկսվել է «Դանուբ» օպերացիան, Վարշավյան պայմանագրի երկրների բանակները մտցվել են Չեխոսլովակիա, որով ավարտվել են այնտեղ սկսված բարեփոխումները։

 

1974-ծնվել է իսրայելցի ջութակահար Մաքսիմ Վենգերովը։

 

1988– պաշտոնապես ավարտվել է իրանա-իրաքյան պատերազմը:

 

2015 -վախճանվել է ԽՍՀՄ թատրոնի և կինոյի դերասան, ռեժիսոր Լև Դուրովը։

 

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris