Ամերիկյան ընկերության դեղամիջոցը կարող է կրճատել COVID-19-ի բուժման ժամկետը
INTERNATIONAL NEWSCOVID-19-ի թոքաբորբով հիվանդներն ավելի արագ են ապաքինվել Vanda Pharmaceuticals-ի փորձնական դեղամիջոցի շնորհիվ: Այս մասին տեղեկացնում է ամերիկյան դեղագործական ընկերությունը, որի բաժնետոմսերը բորսայում նախօրեին աճել են 10 տոկոսով: Այս մասին տեղեկանում ենք Ամերիկայի Ձայն-ից։
Ընկերությունն այժմ պլանավորում է ավելի մեծ ծավալի փորձարկումներ անցկացնել՝ պարզելու համար, թե արդյոք դեղամիջոցը իրականում օգնում է թոքաբորբով հիվանդներին: Նախատեսվում է անցկացնել փորձարկումներ 300 հիվանդների վրա:
60 հիվանդների ուսումնասիրությունը պարզել է, որ դեղամիջոցի 14 օրվա ընդունումը օգնում է հիվանդին ավելի արագ ապաքինվել, բուժման գործընթացը հասցնելով յոթ օրվա:
Vanda Pharmaceuticals-ը արտոնագիր է ստացել Eli Lilly- ի ընկերությունից: Դեղամիջոցը փորձարկվում է նաև ստամոքսի որոշ հիվանդություններ բուժելու համար:



