Անթալիայի քաղաքապետը կորոնավիրուսով է վարակվել
INTERNATIONAL NEWSԹուրքական Անթալիայի քաղաքապետ Մուհիթթին Բյոջեքը երկուշաբթի հայտնել է, որ կորոնավիրուսով է վարակվել եւ հիվանդանոցում մեկուսացման մեջ է, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Այսօր անցկացված կորոնավիրուսի ախտորոշման թեստի արդյունքը դրական էր։ Հիմա ինձ լավ եմ զգում, տրամադրությունս բարձր է։ Հիվանդանոցում մեկուսացման մեջ եմ»,- Twitter-ում նշել է Բյոջեքը։
Նա նաեւ կոչ է արել դիմակներ կրել եւ հեռավորություն պահպանել։ «Ձեզ հետ շուտով հանդիպելու հույս ունեմ»,- հավելել է նա։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



