«Անթերի»․ Լիլիթ Հովհաննիսյանի նոր լուսանկարը
PHOTOԵրգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը միկրոբլոգի իր էջում ներկայացնում է ոչ միայն իր արվեստին վերաբերվող ստեղծագործական նորություններն ու նոր նախագծերը, այլեւ ցույց է տալիս իր շքեղ հանդերձանքները, դիմահարդարումները, նոր կերպարները, որոնք կերտում է իր հերթական տեսահոլովակներում։

Սիրված երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է քնքուշ ու հմայիչ կերպարում։ Կադրում երգչուհին կրում է ճերմակ տոպ, երկնագույն բաճկոն, վարդագույն գլխաշոր։ Նա արձակել է ալիքավոր վարսերը, նախընտրել է նուրբ շպար։ Հրապարակմանը կից երգչուհին գրառում չի կատարել, սակայն երկրպագուները բազում դրական մեկնաբանություններ են գրել․ «Անթերի», «Ամենասիրուն», «Գեղեցկուհի», «Հրաշալի երգչուհի», «Իմ թագուհի»։
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
3
Top Travel Destinations of 2026: IDBank
4
Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastru...
5
Moody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook



