«Ֆիզիկա» առարկայի ուսուցման հետ հետ կապված ի՞նչ փոփոխություններ կլինեն դպրոցներում
SOCIETYԿրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ հանրակրթական դպրոցում «Ֆիզիկա» առարկայի ուսուցումը իրականացվելու է երկու փուլով: Միջին դպրոցում այն՝ որպես պարտադիր առարկա, ուսումնասիրվելու է 7-9-րդ դասարաններում: Առարկայի բովանդակությունը կառուցվել է 5-6-րդ դասարաների համար նախատեսված «Բնություն» առարկայի հենքի վրա, որի չափորոշիչն ու ծրագիրը նույնպես էական փոփոխության են ենթարկվել: Ավագ դպրոցում, ելնելով նախասիրություններից և մասնագիտական կողմնորոշումից, սովորողներն իրենց ընտրությամբ կարող են ֆիզիկան ուսումնասիրել կա՛մ որպես առանձին առարկա, կա՛մ ինտեգրված «Բնագիտություն» առարկայի շրջանակում, որը ներառում է գիտելիքներ նաև բնագիտական այլ առարկաներից: Վերջինս նախատեսված է հումանիտար և հասարակագիտական ոլորտներում մասնագիտացողների համար և դասավանդվելու է 10-11-րդ դասարաններում:



