«Բեյրութի հարսնացուն»՝ նա չհասցրեց ամուսնանալ. զոհված աղջիկը դարձել է ազգային ողբերգության խորհրդանիշ
SOCIETY25-ամյա Սահար Ֆարիսը հաջորդ տարի ծրագրել էր իր հարսանիքը: Բայց Բեյրութում տեղի ունեցած պայթյունը խլեց երիտասարդ բուժաշխատողի կյանքը. գրում է lifeblog.am-ը.
Նա սպասում էր գալիք հանդիսությանն իր սիրելիի՝ Գիլբերտ Ղարաանի հետ: Նրանք արդեն բնակարան էին ձեռք բերել եւ սկսել էին կահավորել այն: Երիտասարդները վայելում էին միասին անցկացրած յուրաքանչյուր պահը:

Բայց օգոստոսի 4-ի երեկոյան Լիբանանի նավահանգստում տեղի ունեցավ աղետը: «Երբ ծուխը նոր էր նկատվել, մենք 10 հոգանոց ջոկատ ուղարկեցինք: 6-ը գտնվել են հրշեջ մեքենայում, իսկ 4-ը `շտապօգնության մեքենայում», — հայտնել է հրշեջ ծառայության ղեկավարը: Սահարը նույնպես այդ աշխատախմբում էր: Հասնելով դեպքի վայր՝ հրշեջները շտապել են պահեստ և փորձել են բացել դուռը:

1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



