ՀԱՊԿ ռազմական հանձնաժողովը կքննարկի Սիրիայում Ռուսաստանի գործողությունները եւ Թուրքիայի դեմ ձեռնարկվող միջոցները
SOCIETYՀԱՊԿ ռազմական հանձնաժողովը չորեքշաբթի կայանալիք նիստում կքննարկի Սիրիայում Ռուսաստանի գործողությունները եւ Թուրքիայի դեմ ձեռնարկվող միջոցները։ Այս մասին տեղեկացնում է ՀԱՊԿ պաշտոնական կայքը։
ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդին կից ռազմական հանձնաժողովի նիստը կկայանա դեկտեմբերի 9-ին ՀԱՊԿ Քարտուղարության բազայում՝ Հայաստանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի գլխավորությամբ։ Հանդիպմանը ներկա կլինեն Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի եւ Ռուսաստանի Զու գլխավոր շտաբերի պետերը եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Նիստում քննարկվելու են մի շարք հարցեր, որոնց թվում Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքում Ռուսաստանի Դաշնության գործողությունների եւ ՌԴ օդատիեզերական ուժերի ռմբակոծիչի կապակցությամբ Թուրքիայի դեմ ձեռնարկվող միջոցների մասին»,- ասված է հաղորդագրության մեջ։



