Yerevan, 13.June.2026,
00
:
00
BREAKING


Շոկային հայտնագործություն. Ի՞նչ կասի Ձեր քիթը Ձեր մասին

LIFE

Ֆիզիոգնոմիկայի մասնագետները պնդում են, որ քթի ձևով հնարավոր է որոշել մարդու բնավորությունը: Այդ պնդումը պատահական չէ, քանի որ քիթը գտնվում է մեր դեմքի կենտրոնում, և այն ոչ միայն թթվածնի ուղեկցորդն է դեպի մեր թոքերը, այլ նաև հանդիսանում է հավասարակշռության գնահատման և դեմքի համաչափության հենման կետը:

Եվ այսպես, ի՞նչ կարող է մարդու մասին «պատմել» իր քիթը:

Նախ և առաջ՝ պետք է ուշադրություն դարձնել քթի ձևի վրա:

0

Երկար քիթ ունենում են նրանք, ովքեր հակված են ունենալու զանազան տաղանդներ:

Երկարաքիթ մարդիկ ունեն մշակույթի և գիտության ունակություններ: Նրանք ձգտում են հոգևոր ինքնադրսևորման: Չարժե, որ նրանք զբաղվեն բիզնեսով և կոմերցիայով, քանի որ, ըստ մասնագետների կարծիքի, այդ բնագավառում նրանց ձախողում է սպասվում:

Ամբողջ բանը նրանում է, որ երկար քիթ ունեցող մարդիկ ունեն պահպանողական աշխարհայացք և շատ զգույշ են վերաբերվում յուրաքանչյուր նորարարության:

Այսպիսի մարդկանց ճակատագիրը հանգիստ և չափավոր կյանքն է:

Կարճ քիթը որոշակի սահմանափակության և կյանքի նկատմամբ մակերեսային վերաբերմունքի նշանն է: Այսպիսի մարդիկ ունակ չեն իրենց վրա պատասխանատվություն կրել: Նրանք ապրում են իրենք իրենց համար և շատ անգամ արհամարհում են հասարակության կողմից ընդունված բարոյականության նորմերը:

Վեր ցցված քիթն օժտում է իր տիրոջը թեթևամտությամբ, որը հիմնականում արտահայտվում է հակառակ սեռի հետ հարաբերություններում: Այսպիսի քիթ ունեցողները չեն ձգտում լուրջ հարաբերությունների և գերադասում են երկար ժամանակ ազատ մնալ: Աշխատանքում նրանք նույնպես առանձնակի պատասխանատվություն չեն դրսևորում: Այսպիսի մարդիկ գնահատում են իրենց ազատությունն ու անկախությունը:

Կճատ քիթը (Курносый) մատնում է տիրոջ առատաձեռնությունը, բարեհոգությունը և շատ գումար մսխելու հատկությունը: Այսպիսի քիթ ունեցող մարդիկ ապրում են տվյալ օրով և չեն մտածում ապագայի մասին: Նրանք ուրախանում են կյանքով և գնահատում են այն, ինչ ունեն:

Բարակ, ոսկրոտ և բարձր քիթը խոսում է մարդու հպարտության և ամբարտավանության մասին:

Այսպիսի քիթ ունեցող մարդիկ ձգտում են իրենց շրջապատի բոլոր մարդկանց ենթարկեցնել իրենց: Հոգու խորքում նրանք իսկական բռնապետ են:

Սապատիկով քիթը մատնացույց է անում ամբիցիաները և ակտիվությունը: Այսպիսի քիթ ունեցողները չեն ստեղծում պատրանքներ, այլ ապրում են իրական կյանքով: Նրանք իրենց առջև կոնկրետ նպատակ են դնում և ձգտում են դրա իրականացմանը:

Որպես կանոն՝ այսպիսի քիթ ունեցողները շատ արագ հասնում են կարիերայի բարձունքին և հաջողությունների` սիրո բնագավառում:

Միայն քթի ձևը չէ, որ կարող է պատմել մարդու բնավորության մասին: Պետք է նաև ուշադրություն դարձնել դեմքի այդ մասին ծայրի վրա: Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել երկու տեսակի վրա` ուռուցիկ, ամբողջական ծայրամաս և երկու մասի բաժանված ծայրամաս:

Քթի ուռուցիկ ծայրամասը ցույց է տալիս իր տիրոջ նուրբ հոգի ունենալը, ինչպես նաև՝ առատաձեռն և հոգեպես բարի լինելը: Այսպիսի քիթ ունեցողը բաց է շփման համար և պատրաստ է հասնել օգնության ամեն րոպե:

Քթի կիսված ծայրամասը ցույց է տալիս մարդու կասկածամիտ, փակ և անվճռական լինելը: Որպես կանոն՝ այսպիսի քիթ ունեցող մարդկանց համար կյանքում դժվարություններ շատ են լինում: Մյուս կողմից՝ նրանք շատ տաղանդավոր են, խելոք և ունակ: Բայց իրենց անվստահության և համեստության պատճառով նրանք չեն կարողանում իրագործել իրենց տաղանդները և հասնել հաջողության:

Կարիերայի աճի և հաջողության մասին կարելի է դատել նաև քթանցքերի օգնությամբ:

Եթե քթանցքերը մեծ են և լայն, ապա դա ամբիցիոզության և իր աշխատանքով չափից շատ տարվածության նշանն է: Այսպիսի մարդիկ իրենց նպատակին հասնում են ամեն գնով և շուտ հասնում են հաջողության:

Փոքր քթանցքերը նույնպես խոսում են կարիերայում հաջողության մասին: Այսպիսի մարդկանց հանդեպ հաջողությունը բարյացակամ է:

Տափակ քթանցքերը ցույց են տալիս մարդու թույլ էներգետիկան: Այսպիսի քթանցք ունեցողները, որպես կանոն, անհաջողության են հասնում աշխատանքի և գումարի հարցերում: Նրանք շատ կախված են լինում հանգամանքներից և ուրիշների կարծիքներից:

 

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future