Ես չեմ կարծում, թե կորոնավիրուսի մասով զրոյին մոտենալու նպատակ պետք է դնենք մեր առաջ. Արսեն Թորոսյան
VIDEOԵրեկվա դրությամբ հաստատված նոր 201 դեպք ունենք կատարված 1710 հետազոտությունից, ինչը տեղավորվում է նույն միտման շրջանակներում, ինչի մասին խոսում ենք: Յուրաքանչյուր հաջորդ շաբաթ արձանագրված դեպքերը 50-100-ով պակաս են նախորդ շաբաթվա դեպքերից: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նախարարն ասաց, որ կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող հիվանդանոցներում այսօր ավելի թեթև վիճակ է, իջել է նաև ծանր ու ծայրահեղ ծանր վիճակում գտնվողների թիվը՝ մոտ 300. «Այստեղ ևս իջեցման միտում կա, սակայն տեմպն ավելի փոքր է, քանի որ ռեանիմացիոն հիվանդները շատ երկար են պառկում: Լինում են մինչև 60 օր պառկող պացիենտներ»:
1
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
2
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
3
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



