Կորոնավիրուսը 102 օր անց վերադարձել է Նոր Զելանդիա
INTERNATIONAL NEWSԿորոնավիրուսը 102 օր անց վերադարձել է Նոր Զելանդիա: Վարչապետ Զասինդա Արդերն հայտարարել է, որ Օքլենդում մեկ ընտանիքում չորս դեպք է հայտնաբերվել, վարակի աղբյուրն անհայտ է, հայտնում է AFP-ն:
«102 օր անց մենք ունենք COVID-19-ով վարակման առաջին դեպքերը` վերահսկվող մեկուսացման կամ կարանտինային օբյեկտներից դուրս: Մենք պլանավորել եւ պատրաստվել ենք դրան»,- ասել է Արդերնը:
Ամբողջ երկրով քաղաքացիները հաղորդագրություն են ստացել, որում ասվում է. «Եթե Օքլանդում եք, մնացեք տանը եւ փրկեք ձեր կյանքը»:
5 միլիոն բնակչությամբ Նոր Զելանդիայում կորոնավիրուսով վարակման մոտ 1500 դեպք էր գրանցվել եւ 22 մահվան դեպք: Մայիսի 1-ից երկրին հաջողվել էր զսպել հիվանդության տարածումը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



