Հայաստանի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին գրել են Կոստա Ռիկայում
SOCIETYՄիջազգային մամուլը դեռեւս մեծ ուշադրություն չի դարձնում Հայաստանում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին. Հայաստանի սահմաններից դուրս առաջինն այդ թեմային անդրադարձել է Կոստա Ռիկայում լույս տեսնող El Pais թերթը:
Հոդվածում ասվում է.
«Հայաստանում ընտրատեղամասերը կբացվեն (հոդվածը լույս է տեսել այսօր առավոտյան) 2,55 մլն ընտրողների առջեւ: Նրանք իրենց կարծիքը կհայտնեն սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ, որը ենթադրում է անցում կառավարման խորհրդարանական կառավարման: բարեփոխումը, որը նախաձեռնել է երկրի գործող նախագահ Սերժ Սարգսյանը եւ այն աջակցել են 5 ընդդիմադիր կուսակցություններից երկուսը, արդեն հավանության է արժանացել խորհրարանում 103 կողմ, 10 դեմ եւ 3 ձեռնպահ ձայներով:
«Նոր Հայաստան» փրկության ճակատը, որը գլխավորում է «Ժառանգություն» կուսակցությունը եւ որտեղ ընդգրկված են տարբեր հասարակական շարժումներ, բողոքի ակցիաներ է սկսել Երեւանի կենտրոնում, հանդես գալով ընդդեմ հանրաքվեի եւ պահանջելով արտահերթ ընտրությունները: Ընդդիմության կարծիքով, հանրաքվեի միակ նպատակը նախգահի իշխանությունը հավերժացնելն է»,-գրել է թերթը:



