Տիգրան Եսայանն ազատվեց ՀՀ փոխոստիկանապետի պաշտոնից
POLITICSՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել փոխոստիկանապետ Տիգրան Եսայանին պաշտոնից ազատելու մասին։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Տիգրան ԵՍԱՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից»,-ասված է նախագահի հրամանագրում:
Հիշեցնենք, որ ՀՀ փոխոստիկանապետեր Տիգրան Եսայանի և Հայկ Մհրյանի ազատման մասին մամուլը գրել էր անցյալ շաբաթ։ Տիգրան Եսայանը Tert.am-ի հետ զրույցում իր ազատումն անսպասելի էր համարել։
Ավելի վաղ նախագահը ստորագրել էր նաև Մհրյանին ազատելու մասին հրամանագիրը։
1
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia



