Գագիկ Ծառուկյանը երկրին վնասելու որևէ քայլ չի կատարել
POLITICSԴժվար է գտնել մի դրվագ, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը միտումնավոր ինչ-որ գործունեություն ծավալած լինի, որի արդյունքում կարող էր վնաս հասցվել երկրին ու ժողովրդին: Դրա փոխարեն նա որքան կարողացել է շենացրել է մեր երկիրը, կառուցել է եկեղեցիներ, օգնել է վերանորոգել խոնարհման եզրին հասած վանական համալիրներ, անմխիթար վիճակում գտնվող դպրոցներ, մարզադպրոցներ, որպեսզի անգամ հեռավոր մարզում ապրող Հայաստանի բնակիչը զրկված չլինի տարրական պայմաններից ու կարողանա լավ սերունդ մեծացնել, հանուն սեփական երկրի հզորացման:
Եվ այս ամենը չնկատել, ու դրա փոխարեն ամեն գնով փորձել ստվեր նետել Գագիկ Ծառուկյանի կողմից իրականացված հսկայածավալ աշխտանքի վրա՝ ազնիվ չէ: Ազնիվ չէ նաև, որ չնկատելու տալուց բացի փորձ է արվում ձվի մեջ մազ ման գալ, բայց ամենակրևորը, որ հասարակական-քաղաքական գործիչը դրանից չի նեղսրտում, քանի որ նրա գործն արդար է եղել ու որևէ քայլ նրա կողմից չի արվել, որը կարող էր վնաս հասցնել թե՛ երկրին, թե՛ ժողովրդին:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



