Ժամը 17:00-ի դրությամբ հանրաքվեին մասնակցել է Վայոց ձորի մարզում՝ 13 321 ընտրող կամ ընտրողների 28.25 տոկոսը
SOCIETYՀայաստանում ընթացող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ժամը 17.00-ի դրությամբ, մասնակցել է ընտրողների ընդհանուր թվի 39,17 տոկոսը: Այս մասին հայտարարել է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:
Նրա խոսքով, ամբողջ հանրապետությունում հանրաքվեին մասնակցել է 1 մլն 5 հազար 333 քաղաքացի:
Իսկ Վայոց ձորի մարզում՝ 13 321 ընտրող կամ ընտրողների 28.25 տոկոսը:
Ջերմուկ քաղաքի թիվ 39/50 ընտրատարածքում, ժամը 17:00-ի դրությամբ, ընտրելու իրավունք ունեցող 1912 բնակիչներից, իրենց քաղաքացիական պարտքն են կատարել մոտ՝ 950 ընտրող: Իսկ թիվ 39/51 ընտրատարածքում, ժամը 17:00-իդրությամբ, ընտրելու իրավունք ունեցող 1878 բնակիչներից, իրենց քաղաքացիական պարտքն են կատարել՝ 1000-1100 ընտրող:
Ընտրատարածքների հանձնաժողովիների նախագահները Past.am-իհետ զրույցում նշեցին, որ այս պահի դրությամբ ընտրախախտումներ չեն գրանցվել: Իսկ ընտրատեղամասերի մոտակայքում մեքենաների ևմարդկանց կուտակումներ չկան:
Ի դեպ, Past.am-ին հայտնի է դարձել, որ ոստիկանության Վայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Զառիթափ գյուղի 39/39 ընտրական տեղամասում, նույն գյուղի գյուղապետը ճնշում է գործադրում հանձնաժողովի նախագահի վրա, խոչընդոտում բնականոն աշխատանքին: Սակայն, ահազանգից քիչ անց հայտնի դարձավ, որ վիճաբանության պատճառը եղել է այն, որ համայնքի ղեկավարը ընտրատարածքում վիճել է հանձնաժողովի նախագահի հետ այն հարցի շուրջ, որ վերջինս տեսանկարահանում է կատարել ընտրատեղամասում։ Տեղում ծառայություն իրականացնող Ոստիկանության աշխատակիցների կողմից իրավիճակը շտկվել է։
Ջերմուկի թիվ 39/50 ընտրատեղամասում իրենց քաղաքացիական պարտքն էն կատարել Ջերմուկ քաղաքի քաղաքապետ ՎարդանՀովհաննիսյանը եւ ավագանու անդամ Արմինե Արսենյանը:
Նարեկ Միրզոյան / Past.am



