Փրկարարները Աղվերանում գտել են արշավախմբի մոլորված անդամներին
SOCIETYՕգոստոսի 8-ին, ժամը 20։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացիները (14 հոգի) մոլորվել են Աղվերան լեռնային հանգստավայրից դեպի Ծաղկաձոր քաղաքն ընկած հատվածում: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները և «Մեղրաձոր անտառտնտեսության» աշխատակիցները «Մեղրաձոր անտառտնտեսության» թիվ 4-րդ պահաբաժնում հայտնաբերել են արշավախմբի անդամներին և ուղեկցել Ծաղկաձոր քաղաքի «Կեչառիս» հյուրանոցային համալիրի տարածք:
Որոնողական աշխատանքներին մասնակցել են 6 փրկարար ծառայող և «Մեղրաձոր անտառտնտեսության» երկու աշխատակից:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



