Վարդգես Գասպարիին ընտրատեղամասից բերման են ենթարկել
SOCIETYԵրեւանի 9/16 տեղամասերից բերման է ենթարկվել քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին:
«Այդ 9/15ընտրատեղաամսերում համատարած ընտրախախտումներ էին, մարդկանց մեքենաներով տեղափոխում էին: Մեկը եկավ քվեարկելու, իր տեղն արդեն ստորագրված էր, հետո երեք անձիք մտան քվեարկելու, երբ խնդրեցի ստուգել անձնագրերը թողեցին, հեռացան: Դրանից հետո հանձնաժողովի նախագահը որոշեց, որ իրենց աշխատանքը խանգարում եմ, կանչցին ոստիկաններին ու բերման ենթարկեցին»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Վարդգես Գասպարին:
Վարդգես Գասպարին ասաց, որ արդեն մեկ ժամ է` ոստիկանությունում է, սակայն իրեն դեռ չեն պարզաբանել, թե ինչու են իրեն բերման ենթարկել:
Նշենք, որ Հայաստանում այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ժամը 8:00-ին մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն:
Քաղաքացիները կքվեարկեն հանրապետության ամբողջ տարածքում բացված 1997 ընտրատեղամասերում:
Հայաստանի Հանրապետության անկախությունից հետո առաջին Սահմանադրությունն ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ին, որը ամեն տարի նշվում է որպես Սահմանադրության օր: Սահմանադրությունը փոփոխվել է 2005թ. եւ նախագահական կառավարման համակարգը փոխարինվել է կիսանախագահականով: Այժմ հանրաքվեի դրված նախագծով երկիրն անցում է կատարում կառավարման խորհրդարանական համակարգի:



