Ջերմուկի քաղաքապետը մասնակցել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին
SOCIETYԻնչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր` Հայաստանում, դեկտեմբերի 6-ին, ժամը 8։00-ին մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: Քաղաքացիները կքվեարկեն հանրապետության ամբողջ տարածքում բացված 1988 ընտրատեղամասերում։ Հայաստանի նորանկախ պատմության մեջ սահմանադրության երրորդ հանրաքվեն կշարունակվի մինչեւ 20:00-ն, որից հետո կսկսվի քվեաթերթիկների հաշվարկը: Ոստիկանության տվյալներով, ընտրացուցակներում ընտրողների թիվը 2 մլն 550 հազար 323 մարդ է:
Հայաստանի ԿԸՀ-ն երեք ժամը մեկ ներկայացնելու է այդ պահի դրությամբ քվեարկությանը մասնակցածների թիվը։ Համաձայն օրենսդրության` հանրապետությունում ընտրությունների օրը ոչ աշխատանքային է:
Քիչ առաջ Ջերմուկի թիվ 39/50 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքն է կատարել Ջերմուկ քաղաքի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը:

1
Statement by Archbishop Bagrat Galstanyan
2
IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026
3
USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in Armenia
4
Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia
5
Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89



