Հրազդանում ողբերգական վթարը երեք երիտասարդի կյանք է խլել
SOCIETYԵրեկ՝ օգոստոսի 4-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:40-ի սահմաններում Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում՝ «Աղբյուրակ» թաղամասից դեպի «Կենտրոն» թաղամաս ընթանալիս, Հրազդան քաղաքի բնակիչ, 40-ամյա Հովհաննես Վարդանյանը Wolsvagen Passat մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարերին, առաջ ընթանալով բախվել էլեկտրասյանը եւ կրկին առաջ ընթանալով բախվել հսկայական եղեւենուն:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով ուղեւորներ, Հրազան քաղաքի բնակիչներ, 41-ամյա Կարեն Սարգսյանը, եւ 40-ամյա Արթուր Ալեքսանյանը տեղում մահացել են, իսկ վարորդ, Հ Վարդանյանը, ում ավտոմեքենայից մահացածների հետ մեծ դժվարությամբ դուրս են բերել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, օպերատիվորեն ժամանած Հրազդանի բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադի կողմից տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ կարճ ժամանակ անց գիտակցության չգալով մահացել է:
Շարունակությունը՝ այստեղ
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



