Yerevan, 27.June.2026,
00
:
00
BREAKING


Ճգնաժամը՝ որպես բիզնեսի զարգացման նոր հնարավորություն

SOCIETY

2020 թվականի սկզբից կորոնավիրուսով պայմանավորված դժվարությունները նոր կանոններ սահմանեցին բիզնեսի համար: Շատ դեպքերում ստեղծված դժվարությունները բիզնեսների համար նոր մեկնարկի և նոր հնարավորությունների սկիզբ կարող են դառնալ: Ինչպիսի՞ն էր իրավիճակը Հայաստանի բիզնես ոլորտում համավարակի սկզբում, ընթացքում, և ի՞նչ կարելի է սպասել ապագայում, ինչպես նաև պետական աջակցությամբ ծրագրերի միջոցով ստեղծված նոր հնարավորությունների մասին: Այս և այլ բիզնես թեմաների մասին խոսել ենք ԱԿԲԱ Բանկի բիզնես գործառույթների համակարգման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանի հետ:

-         Ի՞նչ իրավիճակ էր հայաստանյան բիզնես ոլորտում համաճարակի տարածման սկզբում:

Սկզբնական շրջանում մենք գործ ունեինք որոշակի խառնաշփոթի հետ, որը, կարծում եմ, կապված էր տեղեկատվության պակասի հետ: Բիզնեսը հանկարծակիի էր եկել, բայց  որոշ ժամանակ անց  սկսվեց ադապտացիայի փուլը։ Այս ճգնաժամի ընթացքում ընդգծվեցին և դուրս բերվեցին բիզնեսի բնականոն գործունեության շարունակական ապահովման հիմնական

-         գրավականներն ու գործիքները. հեռավար աշխատանքի կազմակերպում, անվտանգության նոր կանոններ,  աշխատանքների ընթացքը ճշգրիտ կազմակերպելու համար վարվելակերպի այլ կանոնների սահմանում և այլն։ Այս ամենը մեծապես օգնեց իրավիճակի որոշակի կայունացմանը։ Վարքագծային այս փոփոխությունները դրսևորվեցին բոլորի մոտ՝ և՛ գործատուների, և՛ աշխատակիցների, և՛ հենց հաճախորդների:  

-         Ի՞նչ իրավիճակ է այժմ հայաստանյան բիզնես ոլորտում:

-         Այս իրավիճակում տնտեսվարողներին պայմանականորեն կարող ենք բաժանել երեք մեծ խմբի:

Առաջին մեծ խմբում այն ձեռնարկություններն են, որոնք այժմ չեն գործում: Օրինակ՝ այն հյուրանոցները, որոնց գործունեությունը հիմնականում պայմանավորված է արտաքին տուրիզմով: Ներկա փուլում այս կազմակերպություններից ակնկալել, որ ակտիվություն կցուցաբերեն, կարծում եմ, իրատեսական չէ։

            Երկրորդ խումբը: Ձեռնարկություններ, բիզնեսներ, որոնց մոտ նախկինի համեմատ որոշակի անկում  արձանագրվել է, բայց այս իրավիճակում առկա ակտիվությունը նրանց թույլ է տալիս ապահովել որոշակի կայունություն:

Եվ երրորդ խումբը: Բիզնեսներ, որոնք չեն տուժել կորոնավիրուսի պայմաններում  և,  նաև որոշակի աճ են ապահովել: Խոսքն այն ձեռնարկությունների մասին է, որոնք իրացման խնդիր  չեն ունեցել և չունեն:  Վերջիններիս մոտ նույնիսկ աճի տեմպեր է գրանցվել: Եվ, իհարկե, այս բիզնեսները շատ լավ առիթ ունեն ավելի զարգանալու:

 

-         Պետական աջակցությամբ ծրագրերի մասին: Ի՞նչ դեր ունեցան այս ծրագրերը ներկա իրավիճակում, և ի՞նչ հնարավորություններ են ստանում տնտեսվարողները:

 

Իրավիճակի կայունացման համար անկյունաքարային դեր են ունեցել պետական  աջակցությամբ ծրագրերը։ Բայց կարևոր է շեշտել, որ այս ծրագրերը վերջին հույսի  փրկօղակ չեն եղել: Մեծ հաշվով բոլոր ընկերություններն են տուժել կորոնավիրուսից, և մենք այս ծրագրերը դիտարկում ենք որպես  լավ հնարավորություն բիզնեսի աճի, զարգացման  և, ինչու ոչ, էական լավ պայմաններով՝ 0 տոկոս տոկոսադրույքով վարկավորվելու համար, որը սովորական պայմաններում, հասկանում ենք, որ անհնարին էր: Բիզնեսը պետք է այս հնարավորությանը փորձի նայել ոչ թե տուժած կազմակերպության դիրքից, այլ այս ծրագրերը դիտարկել որպես նոր հնարավորություն՝ զարգանալու, վերապրոֆիլավորվելու համար:

 

–      Ի՞նչ կարելի է սպասել ապագայում:

–        Ուրախությամբ կարող ենք արձանագրել, որ այս դժվարին իրավիճակում ունենք գործընկերներ, որոնք ոչ միայն կարողացել են կայունություն ապահովել, այլև ընդլայնել, հիմնել ու զարգացնել իրենց գործունեությունը։  Մեր պետության և տնտեսության համար շատ կարևոր է բիզնես ոլորտի ադապտացիոն ունակությունների զարգացումը հնարավոր նոր ստեղծվող իրավիճակներում: Օրինակ՝ անհրաժեշտ է ճկունություն բիզնեսի տրանսֆորմացիայի՝ թվային տիրույթ տեղափոխվելու հնարավորությունների մասով։ Մենք էլ՝ մեր հերթին, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, պատրաստ ենք մեր գործընկերների հետ քայլ առ քայլ  կամ մեծ թռիչքներով առաջ շարժվել։

ԱԿԲԱ Բանկը մեկ անգամ չէ, որ ապացուցել է իր գործընկերների կողքին ամուր կանգնած լինելու փաստը։ Մենք ճգնաժամի ի հայտ գալու առաջին օրվանից ինտենսիվ և, որ ամենակարևորն է, անհատականացված  մոտեցմամբ արձագանքել ենք մեր բոլոր

գործընկերների մոտ ստեղծված  խնդիրներին։ Կիրառել ենք լայն գործիքակազմ. համատարած վարկային արձակուրդի  տրամադրում, տարբեր տեսակների վճարների չեղարկում, կազմվել են նոր՝ երկարաձգված մարման  գրաֆիկներ։ Այս փուլում վարկերի տոկոսադրույքները որքան հնարավոր է տրամադրվել են ցածր շեմով՝ հաշվի առնելով, որ ստեղծված իրավիճակում ձեռք ձեռքի տված է պետք պայքարել, միասին կառավարել ռիսկերը և, եթե որոշակի դժվարություններ էլ կան, դրանք էլ բաշխել մեր և մեր գործընկերների միջև՝ խնդիրները միասին հաղթահարելու համար։

Պետական աջակցության առաջին ծրագրով տրամադրվող վարկերի պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ:

Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների պետական սուբսիդավորման ծրագրի պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ:

Պետական աջակցությամբ գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման ծրագրերին հնարավոր է դիմել հետևյալ հղմամբ:

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference