Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3 նոր դեպք
INTERNATIONAL NEWSՎերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3 նոր դեպք, ևս 3 մարդ առողջացել է: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:
Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1182 դեպք, վարակվածներից 962-ն առողջացել է, 17-ը` մահացել:
7007 մարդ գտնվում է Վրաստանի կարանտինային գոտիներում, ևս 280 մարդ հսկողության տակ է գտնվում հիվանդանոցներում:
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 18 451 042 է, մահացել է 697 289 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է ավելի քան 213 երկրում:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



