Շատ լավ հարաբերություններ ունեին, քույրն էր իրեն պահում. քրոջը գլխատած տղամարդը դատաբժշկի սանիտար է եղել
SOCIETYԵրեւանում օգոստոսի 1-ին քրոջը գլխատած 58-ամյա Վահրամ Մեժլումյանը Տավուշի մարզի Բերդ քաղաքից է, Բերդում դատաբժշկի սանիտար է եղել։ NEWS.am-ը զրուցեց Բերդի նախկին դատական բժիշկ Դավիթ Հարությունյանի հետ, որի սանիտարն է եղել Վահրամ Մեժլումյանը։
«Եղել է իմ սանիտարը։ Նորմալ մարդ է, երկար տարիներ միասին աշխատել ենք։ Ինքը շատ խելացի տղա է։ Վերջին տարիներին հաճախակի սկսեց ալկոհոլ օգտագործել ու ազատեցինք աշխատանքից, որովհետեւ արդեն աշխատանք ձախողում էր։ Իմ դուրս գալուց մոտ 2 տարի առաջ իրեն ազատել էին եւ շփում չենք ունեցել»,- պատմեց նա։
Հարությունյանն ասաց, որ Վահրամ Մեժլումյանը ամուսնացած է եղել ուկրաինուհու հետ, երեխա ունի, սակայն բաժանվել են, կինն էլ երեխայի հետ Հայաստանում չի բնակվում։
«Քրոջ հետ շատ լավ հարաբերություններ ուներ։ Իր քույրն էր իրեն պահում։ Հաճախակի էր այցելում քրոջը, քույրն էլ էր գալիս եղբոր մոտ մնում։ Մենք էլ ենք զարմացել, թե ինչպես կարող է նման բան տեղի ունենալ»,- ասաց նախկին դատական բժիշկը։
Շարունակությունը՝ այստեղ
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



