ՇՎՏՄ-ն մի շարք խախտումներ է հայտնաբերել Լոռու մարզում
SOCIETYԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մշտադիտարկման գործընթաց է իրականացրել Լոռու մարզի Սպիտակ քաղաքում:
Մի շարք խախտումներ են արձանագրվել Սպիտակի բենզալցակայաններում ու շինանյութի առևտրի կետերում՝ կապված դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանների ու ջերմաչափման գրանցամատյանների հետ:
Տեսչական մարմնի կողմից մշտադիտարկման գործընթացը ՀՀ ողջ տարածքում շարունակվում է:
Հիշեցնենք, որ ՇՎՏՄ-ն պարետի՝ մայիսի 3-ի N 63 որոշման համաձայն մշտադիտարկումներ է իրականացնում առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում՝ հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



