Արցախում նոր կորոնավիրուսային վարակը հաստատվել է 2 քաղաքացու մոտ
SOCIETYԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում նոր կորոնավիրուսային վարակը (COVID-19) հաստատվել է 2 քաղաքացու մոտ: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:
«ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում նոր կորոնավիրուսային վարակը (COVID-19) հաստատվել է 2 քաղաքացու մոտ: Վարակակիրները Ստեփանակերտից են և գտնվում էին մեկուսացման համար նախատեսված վայրում:
Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 239 մարդու մոտ, որից 167-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 71, ընդհանուր մեկուսացված է 127 քաղաքացի:
Թեստավորումների նպատակով 111 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր իրականացվել է 5 944 փորձանմուշի հետազոտություն»:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



