Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 6 նոր դեպք
INTERNATIONAL NEWSԱնցած օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 6 նոր դեպք, ևս 8 մարդ առողջացել է: Այս մասին տեղեկացնում է kvira.ge կայքը` հղում տալով Թբիլիսիի վարակաբանական կլինիկայի տնօրեն Մարինա Էզուգբայային:
Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1177 դեպք, վարակվածներից 955 մարդ առողջացել է, 17-ը` մահացել:
6969 մարդ գտնվում է Վրաստանի կարանտինային գոտիներում, ևս 285 մարդ հսկողության տակ է գտնվում հիվանդանոցներում:
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 18 026 716 է, մահացել է 688 982 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



