Իջևան-Բերդ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից և հարվածել էլեկտրասյանը
SOCIETYՕգոստոսի 2-ին, ժամը 05:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեհովիտ գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Իջևան-Բերդ ավտոճանապարհի 21-րդ կմ-ին «Mercedes Benz C» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Անատոլի Ա., ծնված 1986 թ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը, ինչի հետևանքով հենասյունն ընկել է ավտոմեքենայի վրա:
Փրկարարները հեռացրել են հենասյունն ավտոմեքենայի վրայից․ տուժածներ չկան։
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



