«Յուվենտուս»-«Ռոմա»` 1:3. Մխիթարյանը չմասնակցեց խաղին
SPORTԻտալիայի ֆուտբոլի առաջնության վերջին տուրում «Ռոմա»-ն արտագնա խաղում մրցեց «Յուվենտուս»-ի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Թուրինում կայացած խաղում առաջինը հանդիպման հաշիվը բացեցին «Յուվենտուս»-ի ֆուտբոլիստները: Աչքի ընկավ Իգուայինը: Սակայն «Ռոմա»-ն հետագայում խփեց երեք գնդակ: Նախ հաշվի հավասարությունը վերականգնեց Կալինիչը, Պերոտին էլ դարձավ դուբլի հեղինակ: «Յուվենտուս»- «Ռոմա»` 1:3:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը պահեստայիների շարքում էր և չմասնակցեց խաղին:
Սերիա Ա-ի 2019/20 մրցաշրջանում «Ռոմա»-ն զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը և իրավունք ստացավ մասնակցել Եվրոպայի լիգային:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



