ԱՄԷ-ի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Թուրքիան պետք է դադարի միջամտել արաբական երկրների գործերին
INTERNATIONAL NEWSԱրաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի պետական նախարար Անվար Գարգաշը հայտարարել է, որ Թուրքիան պետք է դադարի միջամտել արաբական երկրների գործերին, հայտնում է Reuters-ը:
Գործակալությունը նշում է, որ ԱՄԷ-ի ԱԳ նախարարն այս կերպ քննադատել է Լիբիայում ԱՄԷ-ի գործողությունների առնչությամբ Թուրքիայի պաշտպանության նախարարության արտահայտությունները:
«Հարաբերությունները չեն կառավարում սպառնալիքների միջոցով, եւ մեր դարում գաղութատիրական մոլորությունները տեղ չունեն»,- հայտարարել է ԱՄԷ-ի ԱԳ նախարարը:
Հիշեցնենք, որ ԱՄԷ-ն, Ռուսաստանը եւ Եգիպտոսը հանդես են գալիս գեներալ Խալիֆ Հաֆթարի պաշտպանությամբ, մինչդեռ Թուրքիան աջակցում է Տրիպոլիի կառավարությանը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



