Էջմիածնում բախվել են «Opel Аstra G»-ն ու «Toyota Corolla»-ն. վարորդներին հասցրել են հիվանդանոց
SOCIETYՀայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 31-ին, ժամը 00։47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Կիրովի փողոցի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ առկա է գազի արտահոսք։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Վազգեն Առաջին փողոցի խաչմերուկում բախվել են «Opel Аstra G» (վարորդ՝ Զավեն Վ․, ծնված 1995 թ.) և «Toyota Corolla» մակնիշների (վարորդ՝ Հայկազ Բ․, ծնված 1984 թ.) ավտոմեքենաները:
Փրկարարները վարորդներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են Վաղարշապատի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնների փականները:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



