Իսրայելից ևս «սև թուղթ» ենք ստացել. ԵՄ «սև ցուցակում» հայտնվելու «շնորհիվ» հայկական ավիաընկերությունների մուտքը կարգելվի
INTERNATIONAL NEWSԻնչպես արդեն ավելի վաղ տեղեկացրելենք՝ այս տարվա հունիսին Եվրահանձնաժողովը թարմացրեց ԵՄ օդային անվտանգության ցուցակի՝ այն ավիաընկերությունների ցանկը, որոնք ենթակա են գործողության արգելքի կամ գործողության սահմանափակումների Եվրամիության ներսում, քանի որ դրանք չեն բավարարում անվտանգության միջազգային չափանիշերին:
Եվ այդ «սև ցուցակում» ընդգրկված թվով 16 պետությունների շարքում հայտնվեց նաև Հայաստանի Հանրապետությունը՝ իր 7 ավիաընկերություններով:
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը վստահեցնում էր, որ «սև ցուցակում» հայտնված 7 ընկերություններից միայն երկուսն են դեպի Եվրոպա չվերթեր իրականացրել՝ «Արմենիա» ավիաընկերությունն ու Atlantis European Airways-ը: Վերջինս միայն չարթերային թռիչքներ է կազմակերպել, այսինքն՝ փաստացի կտուժի միայն «Արմենիա» ավիաընկերությունը, որն ընդամենը մեկ եվրոպական երթուղի էր շահագործում՝ Երևան-Լիոն-Երևան:
Ի դեպ, Երևան-Լիոն-Երևան երթուղին շահագործվել է շաբաթական 2-4 չվերթ հաճախականությամբ՝ չհաշված ավիաընկերության կողմից դեպի Եվրոպա շուրջ 15 ուղղությամբ իրականացվող չարթերային չվերթերը:
Շարունակությունը՝ այստեղ
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



