Yerevan, 29.June.2026,
00
:
00
BREAKING


Օվա­լա­ձև աշ­խա­տա­սե­նյա­կը կդառ­նա՞ նկա­րա­հան­ման հրա­պա­րակ. ի՞նչ կապ կա Մե­լա­նյա Թրամ­փի ու Քիմ Քար­դա­շյա­նի և Ալեք­սանդ Լե­բե­դի ու Քա­նիե Ուես­թի մի­ջև

INTERNATIONAL NEWS

mir24.tv-ն «Ամերիկյան գեներալ Լեբեդը. Քանիե Ուեսթը հանրապետականների տրոյական ձի՞ն է» վերնագրով հոդվածում գրում է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը ընկել է համաճարակի պատճառով: Եվ նախընտրական մրցավազքում հայտնվել է մեկ այլ դժվար մրցակից: 

Դա սուպերաստղ, միլիարդատեր, ռեփեր Քանիե Ուեսթն է: Բայց որոշ քաղաքագետներ վստահ են, որ այս ամենը Թրամփի նախընտրական շոուի մի մասն է: Արդյո՞ք դա այդպես է, mir24.tv -ն փորձել է հասկանալ: Վականդան գեղարվեստական երկիր է «Սև հովազ» կինոնկարից, որտեղ ապրում են միայն սևամորթներ՝ իշխաններ, գիտնականներ, մարտիկներ՝ օժտված գաղտնի գիտելիքներով և գերբնական հատկություններով, և նրանք դիմակայում են աղքատ թաղամասերի սպիտակ չարագործներին: 

Իսկ հիմա ԱՄՆ-ում հայտնվել է իսկական հերոս և իսկական ռեփեր Քանիե Ուեսթը, որը մտնում է նախագահական մրցավազքի մեջ և ամենայն լրջությամբ խոստանում ԱՄՆ-ը դարձնել Վականդա: Ռեփերի գլխավոր խորհրդատուն Իլոն Մասկն է, կարգախոսը՝ «Այո»-ն: Դա նաև ռեփերի նոր ալբոմի անունն է, որը պատրաստվում է թողարկել: Իսկ նախընտրական քարոզարշավը անվանվել է «Birthday Party», որը նշանակում է կա՛մ ծննդյան օր, կա՛մ երեկույթ: 

Ռեփերը խոստանում է, որ երկիրը նորից կծնվի: Ինքը՝ Ուեսթը, շատ բան ունի կիսելու: Forbes- ը գնահատել է նրա ունեցվածքը 1,3 միլիարդ դոլար: Եթե Ուեսթին իսկապես հաջողվի փոխարինել Թրամփին, ապա Սպիտակ տան նոր սեփականատերը մոտ 800 միլիոն դոլարով աղքատ կլինի նախորդից: 

Բայց նոր առաջին տիկինը ոչ պակաս դիտարժան կլինի: Ուեսթի կինը՝ դերասանուհի և մոդել Քիմ Քարդաշյանը, ընդամենը 20 սանտիմետրով է կարճ Մելանյա Թրամփից: Բայց փոխարենը ի՜նչ մարմնամասեր ունի՝ 99-66-102: 

Կոնքը հինգ սանտիմետրով ավելի լայն է Ջենիֆեր Լոպեսի կոնքից և զիջում է միայն երգչուհի Նիկի Մինաժին, որի մոտ այն ամբողջ 114 սանտիմետր է: Եթե Մելանյան իր պատանության շրջանում է ունեցել բավականին անկեղծ ու բաց նկարներ, ապա Քիմը ընդհանրապես գաղտնիքներ չունի ամերիկյան հանրությունից: Բազմաթիվ են հաքերների կողմից գողացված նրա պրոֆեսիոնալ և սիրողական մերկ լուսանկարները: 

Ու ևս մեկ տարբերություն՝ Մելանյան Թրամփի երրորդ կինն է, իսկ Քիմի համար Ուեսթը երրորդ ամուսինն է: Քարդաշյանների ընտանեկան խնդիրները վաղուց են հանդիսանում հեռուստատեսային ռեալիթի շոուի մի մասը, որը հեռարձակվում է 2007 թվականից և կոչվում է «Քարդաշյանների ընտանիքը»: Հնարավոր է, որ Օվալաձև աշխատասենյակը դառնա հաջորդ նկարահանման հրապարակը: 

Քիմ Քարդաշյանը Ուեսթի համար լուրջ առավելություն է: Միայն Instagram- ում նա ունի 180 միլիոն հետևորդ, որը ԱՄՆ-ի բնակչության կեսից ավելին է: Նա նաև հաջողությամբ իր ժողովրդականությունը գումարի է վերածում և ունի 370 միլիոն դոլար հարստություն: Ըստ Քիմի, ինքը հինգ աշխատող ունի, և «նրանք պարզապես մարքեթինգի և բիզնեսի աստվածներ են»: 

Քիմը հանդես է եկել Երևանում տեղի ունեցած Տեղեկատվական տեխնոլոգիաների կոնգրեսում որպես փորձագետ: Աստղի հայրը հայ է, և նա արդեն երկու անգամ այցելել է իր պատմական հայրենիք: Հայաստանում զույգը նաև մկրտել է իրենց երեխաներին: Քիմն ու Քանիեն չորս երեխա ունեն: Ռեփերը աբորտի հակառակորդ է և անգամ դրան է նվիրել իր առաջին նախընտրական ելույթը: «Հայրս ցանկացել է աբորտ անել, քանի որ չափազանց զբաղված է եղել, բայց մայրս փրկել է իմ կյանքը, Քանիե Ուեսթը կարող էր անգամ չլինել», - ասել է երգիչ-թեկնածուն, որը ներկայանում է զրահաբաճկոնով, բայց բաց սրտով: Արցունքներն արդեն նորություն չեն ամերիկյան քաղաքականության մեջ: Մյուս կողմից՝ ռեփերը անընդհատ շեշտում է, որ ինքը կրոնասեր է, քրիստոնյա: «Նախագահը նշանակվում է Տիրոջ կողմից, եթե ես հաղթեմ, դա Տիրոջ որոշումն է», - ասել է Քանիե Ուեսթը: 

Շատերը հավատում են աստղին: «Աստված օգտագործում է Քանիե Ուեսթին», - բացականչում են ամերիկուհիները: Ընդհանուր առմամբ ներկայումս Ուեսթը Աստծո կողմն է և ընդդեմ քաղաքական գործիչների: Դեռևս հունիսին նա աչքի է ընկել «Սև կյանքերը կարևոր են» շարժման գործողություններում: 

Ոչ մի մեկնաբանություն: Բացի դա, Ուեսթը եղել է Թրամփի եռանդուն կողմնակիցը և անգամ հանդիպել է նրան Սպիտակ տանը: «Այս գլխարկն ինձ ուժ է տալիս, իմ հայրն ու մայրը ամուսնալուծված են եղել, ուստի մեր տանը երբեք տղամարդկային բավարար էներգիա չի եղել, և ինձ թվում է, որ ես ամուսնացել եմ այս ընտանիքի հետ», - ասել է Քանիե Ուեսթը՝ ժեստով ցույց տալով գրասենյակը: 

Բայց այդ ընտանիքը հիմա խնդիրներ ունի: Հարցումների համաձայն, Թրամփը զիջում է Բայդենին: «Առաջին հերթին ես չեմ պարտվում, դրանք ֆեյք հարցումներ են, ես տեսել եմ այլ հարցումներ, որտեղ ես առաջատար եմ», - ասել է Դոնալդ Թրամփը: 

Իսկ փորձագետները լուրջ կասկածներ ունեն, որ Ուեսթը սփոյլեր-թեկնածու է, որը պետք է Բայդենից խլի սևամորթների ձայները: Այո, հարուստ է, բայց իրենցն է, ոչ դասական է, բայց ռասայական մոտեցում է: Ըստ ԱՄՆ-ի և Կանադայի ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Վլադիմիր Վասիլևի, «Ուեսթը դեմոկրատների ճամբարում հանրապետականների տրոյական ձին է, նա չի դառնա նախագահ, բայց նրան կհաջողվի հավաքել միլիոնավոր կամ նույնիսկ տասնյակ միլիոնավոր ձայներ»: Թե ինչպես է աշխատում այդ տեխնոլոգիան, երևացել է 1996 թվականին Ռուսաստանում կայացած ընտրություններում: 

Այն ժամանակ գեներալ Ալեքսանդր Լեբեդն է օգնության հասել Բորիս Ելցինին: Շարժուն և համեմատաբար երիտասարդ այդ թեկնածուն, ներկայացնելով հայրենասիրական ուժերը, առաջին փուլում խլել է կոմունիստներից նրանց ձայների գրեթե 15% -ը, իսկ երկրորդ փուլում իր համախոհներին կոչ է արել քվեարկել գործող նախագահի օգտին: Ելցինը հաղթել է, իսկ Լեբեդը ստացել է անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը: Լեբեդն այն ժամանակ եղել է 46 տարեկան, իսկ Ուեսթը հիմա 43 տարեկան է, և եթե որևէ բան կարող է անել բիզնեսում կամ մշակույթում, ապա անվտանգության հարցերով չի կարող զբաղվել: 

«Ինձ մոտ ախտորոշել են երկբևեռ խանգարում», - ասել է Քանիե Ուեսթը: Այսինքն մանիակալ-դեպրեսիվ վիճակ, բայց միգուցե դա այսօր ոչ թե մինուս է, այլ միտում: Վերջերս Թրամփն էլ է անցել համարժեք ընկալման կոգնիտիվ թեստ: «Իրականում դա այնքան էլ հեշտ չէր, բայց ինձ համար դա հեշտ էր», - ասել է Դոնալդ Թրամփը: 

Բայց երբ թեստի հարցերը հայտնվել են համացանցում, օրինակ՝ «որ կենդանին է նկարում», նախագահին սկսել են ծաղրել: «Ես երաշխավորում եմ, որ Ջո Բայդենը չի անցնի այդ թեստը», - հավաստիացրել է ԱՄՆ-ի նախագահը: Նման իրականության մեջ է ապրում Ամերիկան:

Կամո Խաչիկյան

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference