Yerevan, 03.July.2026,
00
:
00
BREAKING


Ուր գնալ հար­ցի պա­տաս­խա­նը մի­ան­շա­նակ էր՝ ճա­նա­պար­հը բե­րում էր հայ­րե­նիք

INTERVIEW

Լենա Եագուպեանը քույրերի հետ Սիրիայից Հայաստան է տեղափոխվել և այստեղ մշտական բնակություն հաստատել հինգ ու կես տարի առաջ: «Սիրիայում տագնապալի, պատերազմական վիճակ էր, մեծ վնասներ կրեցինք թալանի պատճառով, հրթիռակոծություններ էին: Հասցված վնասները շատ էին, հույսներս կորցրեցինք, որ կարող ենք որևէ բան վերականգնել և ստիպված էինք հեռանալ Սիրիայից: Ուր գնալ հարցի պատասխանը միանշանակ էր՝ ճանապարհը բերում էր հայրենիք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Լենան:

Առաջին տարում բավականին դժվարություններ են ունեցել: «Ծնվել և տարիներ շարունակ ապրել էինք մեր սեփական տանը, սովոր էինք այդ իրականությանը և հանկարծ գալիս ենք այստեղ՝ նոր քաղաք, անծանոթ մարդիկ: Աշխատանք չունեինք, վարձով էինք բնակվում: Շատ դժվար էր, բայց ուզես-չուզես պետք է հարմարվես: Մինչ օրս էլ լեզվի հետ կապված բարդություններ ունենք, բայց հիմա արդեն շատ հարցեր կարգավորվել են: Սիրիայում 35-ից ավելի տարվա փորձ ունեի բրդի հետ աշխատելու: Կարողանում էի թե՛ մեծաքանակ, թե՛ փոքրաքանակ պատվերներ անել:

Այստեղ էլ որոշեցի նույն գործով զբաղվել: Գործվածքի մեքենա գնեցի և սկսեցի աշխատել: 2016 թվականին վարչապետի մրցանակն եմ ստացել և պարգևատրվել: Մասնակցել եմ բազմաբնույթ ցուցահանդեսների»,նշում է մեր զրուցակիցը, որը ներկայումս աշխատում է սիրիահայ տիկնանց միությունում:

Ասում է՝ կորոնավիրուսյան այս շրջանում մեկ գործ անգամ չի արել: «Անգործությունն ինձ «պատել է»: Առաջ զբոսաշրջիկներ էին գալիս, գնում մեր աշխատանքները, տարբեր ցուցահանդեսներ էին կազմակերպվում, դրանց ժամանակ էին վաճառվում բոլորիս աշխատանքները: Հիմա բարդ ժամանակներ են, սպասում ենք, թե երբ կվերադառնանք մեր առօրյա կյանքին: 

Տարիքային բոլոր խմբերի, տղամարդկանց ու կանանց համար հագուստ պատրաստում եմ, բայց ցուցահանդեսների ժամանակ հիմնականում ներկայացնում եմ փոքրերի համար պատրաստած հագուստներ: Իմ աշխատանքների բոլոր մոդելներն ինքս եմ ստեղծում: Երբ գլուխս բարձին եմ դնում, արդեն պատկերացնում եմ, թե ինչ եմ ստեղծելու, ինչպես եմ աշխատանքս անելու: 

Գաղափարը գալիս է, գծում եմ, գույները համադրում և սկսում աշխատել: Չեմ օգտվում որևէ գրքից, կատալոգից: Երբ, իհարկե, լինում են պատվերներ, մարդիկ բերում են ինչ-որ նկար, հագուստի մոդել, ասում են՝ սրանից ենք ուզում, կարող եմ նույնից պատրաստել, բայց դա այլ հարց է»,-նշում է մեր զրուցակիցը:

Տարածված կարծիք կա, որ ձեռքի աշխատանքների նկատմամբ հետաքրքրությունը գնալով նվազում է, նաև շատ է ասվում այն մասին, որ կան արհեստներ, որոնցով մարդիկ չեն ցանկանում զբաղվել՝ հետաքրքիր չի, նորաձև չի: Լենան նշում է՝ արհեստները, դրանց միջոցով ստեղծված աշխատանքները ժառանգել ենք մեր նախնիներից: «Մեր մեծ մայրերից ենք այս ավանդույթները ժառանգել: 

Հիմա էլ մենք ենք ցանկանում մեր գիտելիքները, հմտությունները փոխանցել հաջորդ սերունդներին՝ կլինի շյուղագործությունը, ասեղնագործությունը, ձեռքի տարաբնույթ աշխատանքները և այլն: 

Ներկա սերունդը բացարձակ չի հետաքրքրվում նման բաներով: Բայց ցանկանում ենք, որ գոնե մի քիչ դուրս գան համացանցից, և ծանոթանան հայկական ասեղնագործությանը, ձեռագործ աշխատանքներին: Մեր նպատակն է, որ ներկա սերունդը գոնե գաղափար ունենա ձեռագործի մեր ավանդույթներից, որ կարողանա դրանք փոխանցել իր երեխաներին»,-եզրափակում է Լենան:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”