Ոստիկանության թեժ գծով ստացվել է 5 հեռախոսազանգ
SOCIETYՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ընթացքում ոստիկանության գործառույթներին առնչվող հարցերին արագ արձագանքելու նպատակով դեկտեմբերի 5-ից ոստիկանությունում գործում է բազմուղի «Թեժ գիծ»' 010-54-69-12, 010-54-69-14 հեռախոսահամարներով: Միջազգային դիտորդական առաքելությունների համար՝ անգլերեն և ֆրանսերեն լեզուներով, գործում է 010-52-42-28 հեռախոսահամարը, ԱՊՀ դիտորդական առաքելությունների հետ կապի համար՝ ռուսերեն լեզվով՝ 010-57-31-39 հեռախոսահամարը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունիցմ, դեկտեմբերի 6-ի' ժամը 11-ի դրությամբ, «Թեժ գծով» ստացվել է 5 զանգ՝ երկուսը մարզերից, երեքը՝ Երևան քաղաքից: Մի քաղաքացի հայտնել է, թե գտնվում է Նորք Մարաշի հիվանդանոցում և ցանկանում էր իմանալ, թե ինչպե՞ս մասնակցի հանրաքվեին, Վաղարշապատից զանգահարած քաղաքացին ցանկանում էր տեղեկանալ, թե կարո՞ղ է քվեարկել Երևանում, քաղաքացի Ա.-ն էլ անձնագիրը չէր ստացե լ, ցանկանում էր տեղեկանալ, թե այսօր կարո՞ղ է ստանալ, երկու քաղաքացիներ խնդրում էին տրամադրել անձնագրային և վիզաների վարչության հեռախոսահամարը:
«Թեժ գծով» ստացված բոլոր հարցերին տրվել է անհրաժեշտ տեղեկատվություն:



