Աշխատեք փողոցում կամ հանրային որևէ վայրում չհանդիպել «քայլողի», հետո մեղադրյալ կարող եք դառնալ, օրինակ՝ թարս նայելու համար
BLOGՍուրեն Սուրենյանց-ը գրում է
«Ադեկվադ» կուսակցության ղեկավար Արթուր Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով՝ խուլիգանություն, որն ուղեկցվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով:
Բացարձակապես կարևոր չէ՝ ես ինչպես եմ վերաբերում Արթուրի գործունեությանը կամ որ մասով եմ համաձայն նրա տեսակետներին, այս դեպքում նրան հայտնում եմ լիակատար աջակցություն, որովհետև չի կարող հարձակման ենթարկվողը մեղադրյալ լինել, եթե նույնիսկ հայհոյանք կամ վիրավորական արտահայտություն է հնչեցրել(հիշո՞ւմ եք՝ Ալեն Սիմոնյանն ինչպես էր լայվով պատմում, որ ցանկացած նորմալ տղամարդ այդ հայհոյանաքը լսելուց հետո իր պես կհարվածեր)։
Առաջներում իշխանությունը փորձում էր նման գործերը "քնեցնելով" փակել, որ գոնե հասարակությունը ավելի թունդ չքրֆի էն պաշտոնյային, որի պատճառով այլ մարդու "շառ" են անում։ Հիմա իշխանության ցինիզմը "թավշյա" է․ "Իմ քայլի" ցանկացած ներկայացուցիչ նախադեպի ուժով հայտարարվում է "անմեղ", եթե նույնիսկ ինքն է նախահարձակ լինողը։ Աշխատեք փողոցում կամ հանրային որևէ վայրում չհանդիպել "քայլողի", հետո մեղադրյալ կարող եք դառնալ, օրինակ՝ թարս նայելու համար
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



