Yerevan, 27.June.2026,
00
:
00
BREAKING


Ունցիայի դիմաց մինչեւ 3000 դոլար. Գների ռեկորդային աճից հետո ինչ է շուկան սպասում ոսկուց

SOCIETY

Ոսկու գինը թարմացրել է պատմական առավելագույնը՝ անցնելով 2011 թվականի ռեկորդից: Համավարակի պայմաններում մետաղը դարձել է ակտիվ, առանց որի ներդրողները չեն կարող մնալ: Սա արդյոք նշանակո՞ւմ է, որ ռալին շարունակվում է:

Հուլիսի 27-ին ոսկու ֆյուչերսները՝ օգոստոսյան մատակարարումներով թանկացել են ավելի քան 2 տոկոսով եւ գագաթնակետին արժեցել են տրոյական ունցիայի դիմաց 1941,9 դոլար: Նախորդ ռեկորդը սահմանվել էր 2011 թվականի սեպտեմբերի 6-ին, երբ գինը ունցիայի դիմաց հասել էր 1920 դոլարի: Աճում են նաեւ մյուս թանկարժեք մետաղների գները, օրինակ՝ արծաթի սեպտեմբերյան ֆյուչերսի գինը երկուշաբթի հասել էր ունցիայի դիմաց 24,5 դոլարի՝ սա 2013 թվականի օգոստոսից առավելագույնն է, հայտնում է Forbes-ը: 

Այս շաբաթվա սկիզբը նշանավորել է ոսկու գնի աճի նոր նշաձող, հայտնում է The Wall Street Journal-ը: Պարբերականը նշում է, որ շատ թրեյդերներ ոսկու ներկայիս ռալին մեկ շարքում են դնում 2008-2011 թվականների իրադարձությունների հետ, երբ ֆինանսական ճգնաժամից հետո ոսկին ռեկորդային թանկացում ունեցավ, ինչպես նաեւ 1970-ական թվականների վերջի հետ, երբ գները վեր ցատկեցին Բրետոն-Վուդսի արժութային համակարգից հրաժարվելուց հետո: Ընթացիկ ռալիին նպաստում են համաշխարհային տնտեսության մռայլ հեռանկարները, տոկոսադրույքների նվազեցումը, ինչպես նաեւ ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ հարաբերությունների լարվածության մեծացումը ու դոլարի արժեզրկումը: Այսպիսի պայմաններում ներդրողները ռիսկերից հեռանում են դեպի ակտիվներ, որոնք նրանք ապաստարան են համարում, շեշտում է WSJ-ն:

Դոլարի հետ ոսկու ավանդական հետադարձ կապը (որքան դոլարն էժան է, այնքան ոսկին թանկ է) այս տարի ավելի վաղ թուլացրել էին, քանի որ համավարակի ժամանակ երկու ակտիվներն էլ շահել էին, երբ ներդրողները սկսել էին դրանք գնել որպես ապաստարան: Բայց հիմա ավանդույթը կրկին դրսեւորվում է, կարծում է UBS թանկարժեք մետաղների հարցերով ռազմավար-վերլուծաբան Ջոնի Թեւեսը. եթե դոլարը շարունակի անկումը, առաջիկա ամիսներին ոսկու գնաճը կշարունակվի: «Այս տարի ոսկու գնի փոփոխությունը իսկապես ռազմավարներիր աճող հետաքրքրության հետեւանք է»,- նշել է փորձագետը: Ներդրողները, որոնք նախկինում չէին հետաքրքրվում թանկարժեք մետաղներով, սկսել են այն գնել: Արդյունքնում՝ ոսկու գինը 6 ամսում կարող է անցնել 2000 դոլար նիշը, կարծում է Թեւեսը:

Գնի ապագա ռեկորդային աճի առաջին նշանները դրսեւորվել էին դեռեւս 2019 թվականի կեսին, երբ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը հասկացրեց, որ պատրաստ է նվազեցնել տոկոսադրույքները, հայտնում է Bloomberg-ը: Դա կապված էր այն հանգամանքի հետ, որ շուկաների վրա առաջին հերթին ԱՄՆ մասնակցությամբ առեւտրային պատերազմների ազդեցության վերաբերյալ անորոշությունը ստվերում էր հետագա հեռանկարները: 2020 թվականի սկզբին ռալին թափ է հավաքել աշխարհաքաղաքական լարվածության աճի ֆոնին, իսկ այնուհետեւ կորոնավիրուսի բռնկումը ռեցեսիա է հարուցել ամբողջ աշխարհում, նշում է գործակալությունը:

«Մեծ աճն անխուսափելի է, քանի որ մտնում ենք մի ժամանակաշրջան, որը շատ նման է համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո ստեղծված իրավիճակին, երբ ոսկու գները մինչեւ ռեկորդային մակարդակի էին հասել ֆինանսական համակարգի մեջ ԴՊՀ կողմից ահռելի քանակության փող բաց թողնելու հետեւանքով»,- վստահ է MineLife Pty-ի ավագ վերլուծաբան Գեւին Վենդտը: Նա հավելել է, որ լրացուցիչ խթան են թույլ դոլարը եւ բացասական իրական դրույքները: Ոսկին կարող է ժամանակավորապես ամրանալ ընթացիկ դիրքում՝ նախքան առաջիկա շաբաթներին 2000 դոլար եւ ավելի նիշին նպատակաուղղվելը, շեշտել է Վենդտը:

WisdomTree ընկերության հետազոտությունների հարցերով տնօրեն Նիթեշ Շախը հնարավոր է համարում, որ եթե տարբեր երկրների կենտրոնական բանկերը եւ կառավարությունները շարունակեն տրիլիոններ հատկացնել տնտեսության խթանման համար, ներդրողները հետագայում եւս ոսկի կգնեն:

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference