Yerevan, 27.June.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՀՈՒԼԻՍԻ). Առաջին անգամ մատնահետքերը օգտագործվել են որպես նույնականացման ապացույց, լուսանկարվել է արևի լրիվ խավարումը

SOCIETY

ՏՈՆԵՐ

Պերու՝ Անկախության օր, Ռուսաստան՝ Ռուսաստանի մկրտության օր, Սան Մարինո՝ Ֆաշիզմի դեմ հաղթանակի օր, Ուկրաինա՝ Կիևյան Ռուսիայի մկրտության օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1928 –ծնվել է հագուստի սփյուռքահայ դիզայներ Ռեյ Աղայանը։

1937– ծնվել է ֆրանսահայ հայտնի կինոռժիսոր Ֆրանսիս Վեբերը:

1938-գնդակահարվել է Հայաստանի ԽՄԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Ամատունի Վարդապետյանը։

1987 –ծնվել է շախմատիստ, գրոսմայստեր Արման Փաշիկյանը։

1996-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Իռլանդիայի հետ։

2000 –վախճանվել է հայ խորհրդային բանասեր, բնագրագետ Արմենուհի Սրապյանը։

2016-ՊՊԾ գնդի գրավման ժամանակ ցուցարարների կողմից արգելափակված Խորենացի փողոցից ու դրան հարակից տարածքից բերման է ենթարկվել 66 անձ:

2018-սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել դատարանից։

2019- Բաղրամյան պողոտայում Վարդավառի տոնի կապակցությամբ պատգամավորները գորգեր են լվացել, որի համար փող է դուրս գրվել պետական բյուջեից։

ԱՇԽԱՐՀ

754 -առաջին անգամ կայացել է Ֆրանսիայի արքայի թագադրում Սեն-Դենի բազիլիկում. Հռոմի պապ Ստեֆան 2-րդը թագադրել է Պիպին Կարճահասակին։

1165 -ծնվել է իսլամական աստվածաբան, սուֆիզմի տեսաբան Իբն Արաբին։

1586 -սեր Թոմաս Հերրիոտը Մեծ Բրիտանիա և Իռլանդիա է բերել կարտոֆիլը։

1697 -կազակ հիսնապետ Վլադիմիր Ատլասովի արշավախումբը ափ է իջել Կամչատկա գետի ափին, սկսվել է Կամչատկա թերակղզու միացումը Ռուսական Կայսրությանը։

1741– վախճանվել է իտալացի նշանավոր երգահան, ջութակահար, մանկավարժ Անտոնիո Վիվալդին:

1741 - Վիտաուս Բերինգի նավը հասել է Ալ յասկայի ափերին։

1750 –վախճանվել է գերմանացի աշխարհահռչակ կոմպոզիտոր Յոհան Սեբաստիան Բախը։

1794 - Փարիզում մահապատժի է ենթարկվել Ֆրանսիական հեղափոխության քսաներկու գործիչ, այդ թվում՝ Մաքսիմիլիան Ռոբեսպիերը և Լուի Անտուան Սեն-Ժուստը։

1804 –ծնվել է գերմանացի փիլիսոփա Լյուդվիգ Ֆոյերբախը։

1821– Պերուն հռչակել է իր անկախությունը Իսպանիայից:

1851 -առաջին անգամ լուսանկարվել է (արտատպվել է դագգերոտիպի վրա) արևի լրիվ խավարումը։

1858-առաջին անգամ մատնահետքերը օգտագործվել են որպես նույնականացման ապացույց։

-ֆրանսիացի լուսանկարիչ և ծաղրանկարիչ Ֆելիքս Նադալը, որը 1855 թվականին արտոնագրել էր աերոլուսանկարչությունը որպես քարտեզագրման մեթոդ, իրականացրել է իր առաջին աերոլուսանկարահանումը օդապարիկից։

1862 -Մոնտանա նահանգում (ԱՄՆ) հայտնաբերվել է ոսկի, որը առաջացրել է «ոսկու տենդ»։

1878 -ռուսական զորքերի կողմից Վառնան ազատագրվել է Օսմանյան Կայսրությունից։ 

1896– ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում հիմնվել է Մայամի քաղաքը:

1914–Ավստրո-Հունգարիան պատերազմ է հայտարարել Սերբիային։ Սկսվել է Առաջին համաշխարհային պատերազմը։

1916 -Անգլիայում արգելվել է օփիումի և կոկաինի ներկրումը։

1928 – Ամստերդամում բացվել են 9-րդ ամառային օլիմպիական խաղերը։ 

1942 -Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հրապարակվել է ԽՍՀՄ պաշտպանության ժողկոմի № 227 «Ոչ մի քայլ հետ» հրամանը։

 

1951 - տեղի է ունեցել Ուոլթ Դիսնեյի «Ալիսան հրաշքների աշխարհում» անիմացիոն ժապավենի առաջին ցուցադրությունը։ 1954– ծնվել է Վենեսուելայի նախկին նախագահ Ուգո Չավեսը:

1976– Չինաստանում տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է մոտ 655 000 մարդ:

1978 -ոսկու գինը առաջին անգամ գերազանցել է 200 դոլարը մեկ ունցիայի համար։ 

1980-Մոսկվայի Վագանկովյան գերեզմանատանը տեղի է ունեցել երգահան Վլադիմիր Վիսոցկու թաղումը բազմահազար մարդկանց մասնակցությամբ։

1984 - Լոս Անջելեսում բացվում են 13-րդ օլիմպիական խաղերը։

1992– Աֆղանստանում արգելվել է կանանց ցուցադրել հեռուստատեսությամբ: 

1993 - Անդորրան դարձել է ՄԱԿ անդամ։ 

1995 - Հնդկաստանի իշխանությունների որոշմամբ Բոմբեյ քաղաքն ստացել է Մումբայ անունը:

 

2019 -վախճանվել է ռուս լրագրող, հեռուստա-ռադիոհաղորդավար Վլադիմիր ԿարաՄուրզան։

Ի ՄԻ ԲԵՐԵՑ Կ. ԽԱՉԻԿՅԱՆԸ

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference